-
13.09.2016|
16:52
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում:
-
13.09.2016|
16:49
Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։
-
10.09.2016|
23:30
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:
-
10.09.2016|
19:29
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:
-
09.09.2016|
18:20
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
-
06.09.2016|
08:19
«Ես նրան հաճույքով գրողի ծոցը կուղարկեի, բայց այդ խելացի սրիկան ինձ պետք է»: Չեմ հիշում՝ որ դարում որ երկրի որ զինվորական կամ պետական ղեկավարն է սա ասել, բայց որ լավ է ասել, կասկած չկա:
-
05.09.2016|
17:18
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը:
-
05.09.2016|
13:57
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առակա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը:
-
02.09.2016|
10:17
Անունը՝ ի պատիվ Ավարայրի ճակատամարտի հերոս նահատակ Տաճատ Գնթունու, և ոչ պատահականորեն՝ հայագետ Նիկողայոս Ադոնցն է կնքել 1916 թվականին հայրենի Բռնակոթ գյուղ այցի ժամանակ: Ադոնցի նախապապը՝ Ադին, երկու եղբայր ուներ՝ Սահակը և Աղաբեկը, նրանք եղել են Դավիթ Բեկի զինակից Տեր-Ավետիսի ծոռները՝ ըստ տոհմի հավաստի պատմության ու տոհմածառի:
-
01.09.2016|
19:04
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ծնողները երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն տարել՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի: