Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Չէլիտա

Չէլիտա
28.08.2024 | 15:40

Ազգային էլիտան ազգի առողջության, կենսունակության, բարոյական հատկանիշների ցուցիչն է։ Այն, ձևավորվելով դեռևս տոհմացեղային ժամանակներում, գենետիկ հյուսվածքում, որակական հատկանիշների աճի ու հետաճի (էվոլյուցիա-ինվոլյուցիա) բարդագույն ճանապարհ անցնելով, ճակատագրական նշանակություն է ունեցել պետության ու ժողովրդի կյանքում:

Նորագույն պատմության դասական ազգերի ազգային էլիտաները աճում, բխում են ազնվականական դասից, որքան էլ սա ձգտեն քողարկել՝ ելնելով ժողովրդավարության, ազգերի հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության կեղծ, մտացածին, սնամեջ ազդակներից:

Այլ է հայ ազգի նորագույն պատմության շրջանակում ազգային էլիտայի ձևավորման խնդիրը։

Երկար դարեր չունենալով անկախություն, որի գլխավոր պատճառը ազնվականության դասի բացակայությունն է, ազգն ավելի քան երեսուն տարի տարերայնորեն, դիպվածաբար իրեն վստահեց մեծամբ կեղծված ընտրություններում առաջ մղված անձանց քմահաճույքին, որոնք, չկրելով ազնվականության մի չնչին հյուլե անգամ, շտապեցին իրենց համարել ազգային էլիտա. Սակայն, ինչպես գիտենք, շաքար ասելով բերանը չի քաղցրանում:

Այսինքն, իշխանությունը, իրեն համարելով ազգային էլիտա, չի՛ կարող, մի կողմից, գողանալ ազգային արժեքները, մյուս կողմից, իրեն համարել ազգի խիղճը, բարոյական կերպարը, որն է` ազգային էլիտա։

Սա բացառվում է, հակատրամաբանական է ու հակաբանական և պատճառն է, որ առ այսօր չունենք ազգային էլիտա։

Ազգը պետք է իր մեջ որոնի՛ ու գտնի՛ ազնվականության ոսկե հատիկները, որպեսզի հիմքը դնի ազգային էլիտայի լուսե աշտարակին:

Իսկ այդ հատիկները, անկասկած, թաքնված են ազգի խոր, մութ, արգասաբեր ծոցում։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 8640

Մեկնաբանություններ