ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Անշահախնդիր բարեկամություն ենք պահանջում փոխարենը ոչինչ չտալով

Անշահախնդիր բարեկամություն ենք պահանջում փոխարենը ոչինչ չտալով
25.05.2025 | 17:13

Փաստերի անալիզն ասում է, որ Ռուսաստանը, առաջնորդվելով միմիայն իր շահերով, հայերին ու Հայսատանին, ինչպես նաև ուրիշներին, արել է ճիշտ այնքան լավություն ու վատություն, ինչը որ բխել է իր շահից կամ վնասից, ոչ ավել, ոչ պակաս։

Այստեղ, թյուրիմացաբար ռուսից նեղանալու պատճառն այն է, որ առանց երկրների միջև բարձր մակարդակի փոխհարաբերությունների իմաստը հասկանալու և, անգիտաբար, ուրիշից կամ օտարից, լինի դա ռուսը, թե մեկ ուրիշը, անշահախնդիր բարեկամություն ես պահանջում, փոխարենը ոչինչ չտալով նրանց, քանի որ տալու բան էլ չունես։

Միակ բանը, որ կարող ես տալ ուրիշին, դա քո սուվերենիտետի մի մասն է, որը տեսականորեն կարելի է փոխանակել նույն ուրիշի կողմից քեզ տրվող անվտանգության հետ, այսինքն այն, ինչը միշտ եղել է ռուսների հետ մեր հարաբերությունների իմաստը։

Իսկ ռուսների և թուրքերի հետ մեր հարաբերությունների անալիզի ու համեմատության ժամանակ պետք է ելնել այն փաստից, որ, վերջին հաշվով, բոլոր պլյուս-մինուսները հաշվի առած, ռուսները մեզ տվել են գոյաբանական օգուտ, իսկ թուրքերը՝ գոյաբանական վնաս, այն էլ՝ ինչպիսի վնաս։

Հաճախ էլ, ինքնաոչնչացման անհասկանալի ախտով տառապող մեր «իմաստուններից» ոմանք պնդում են, որ մենք եղել ենք Ռուսաստանի գաղութը, ինչն իրականության բացահայտ աղավաղում է, քանի որ ԽՍՀՄ-ի ժամանակ մեզ նման ծայրամասերն ունեին կյանքի ավելի բարձր մակարդակ, քան՝ Ռուսաստանի ներքին շրջանները։

Դրանից բացի, ավելորդ չի լինի մեկ անգամ ևս նշել, որ որևէ դասական գաղութարար եվրոպական երկիր իր գաղութների համար չի արել նույնիսկ 10 տոկոսն այն ամենի, ինչ արել են ռուսները մեզ և մեզ նմանների համար, ընդհուպ մինչև միջնադարյան ու քարանձավային մենթալիտետով ժողովուրդների համար արդյունաբերություն, համալսարաններ, գիտությունների ակադեմիա և այլ բաներ ստեղծելը։

Ներկա խառը ժամանակներում մեր իսկ շահերից է բխում խելքը լրիվ չթռցնել ու կարողանալ օբյեկտիվորեն գնահատել վերջին 200 տարիների ընթացքում մեզ հետ կատարված լավ ու վատ բաները։

Մեր անհաջողությունների անվերջ շղթայի համար ամեն ինչում ուրիշներին մեղադրողները թող մի ուշադիր ու անաչառ հայացք նետեն նաև մեր վերջին 35 տարվա պատմության վրա, տեսնելու համար, որ մեր տունը քանդողը, առաջին հերթին, հենց մենք ենք, և, մեկ էլ, հիշեն, թե մեր կյանքի անվտանգության ու կենսամակարդակի պիկը երբ է եղել։

Պետք չի նաև մոռանալ, որ երբ Աստված ուզում է մեկին պատժել, խելքը գլխից առնում է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3665

Մեկնաբանություններ

965256">Միշտ էլ ժամանակ գտնում ենք ժամանակ կորցնելու համար

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Հայաստանն էլ ունի  իր երկակի ստանդարտները
Հայաստանն էլ ունի իր երկակի ստանդարտները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իշխանափոխության մեխանիկա
Իշխանափոխության մեխանիկա