ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են

Ասում են
31.03.2022 | 07:33

Ակնհայտ է, որ կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում:


Դրանով պայմանավորված՝ կառավարող խմբակցության պատգամավորները չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն: Պատգամավորներն առավելագույնը պաշտպանվում են «քաղաքական որոշում» կամ «քաղաքական թիմ» իրենց համար ձևավորած փրկողակներով: Իրականում ակնհայտ է, որ խոսքը կառավարության կամ, որ նույնն է, կառավարության ղեկավարի որոշման մասին է:
...Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա:


Արման Թաթոյան

Դիտվել է՝ 34635

Մեկնաբանություններ