Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Աստվածավախ եւ ավանդապաշտ նավթամագնատը

Աստվածավախ եւ ավանդապաշտ նավթամագնատը
22.03.2025 | 18:03

Գալուստ Գյուլբենկյանը աստվածավախ եւ ավանդապաշտ մարդ էր: Նրա համար մայրենի լեզուն ամենագեղեցիկն էր եւ նախընտրելին:

Այս մասին պատմում է «Գյուլբենկյան հիմնադրամի» հայկական բաժանմունքի Հայաստանի ներկայացուցիչ Պերճ Ստեփանյանը ` հիշատակելով երկու մեծ հայերի` Վիլիամ Սարոյանի եւ Գալուստ Գյուլբենկյանի միջեւ կայացած հանդիպումը: Գյուլբենկյանը, ում համար շատ ոգեւորիչ էր ճանաչել այդ ժամանակ արդեն հայտնի գրող դարձած Սարոյանին, առաջարկում է նրան բարձրաձայն խոսել մայրենի լեզվով` ցույց տալու հայերենի գեղեցկությունը:

Ինչպես նշել է Վիլիամ Սարոյանը, հայ նավթամագնատը խոսում էր հիանալի արեւմտահայերենով:

Մեկ այլ պատմություն հայտնում է պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Ղարախանյանը. ամերիկաբնակ հայ գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը գրազ է գալիս իր օտարերկրացի ընկերոջ հետ, որ թեպետ անձամբ չի ճանաչում Գալուստ Գյուլբենկյանին, սակայն կարող է ծանոթանալ եւ նույնիսկ մեկ բաժակ շամպայն խմել նրա հետ: Այսպիսով, Յանիկյանն ընկերոջ հետ ժամանում է Փարիզ, գտնում այն հյուրանոցը, ուր կանգ էր առել Գյուլբենկյանը:

Տեղեկանալով, որ հայ մեծահարուստն արդեն իր համարում է, Գուրգեն Յանիկյանը գնում է այնտեղ եւ թակում դուռը: Գյուլբենկյանը դուռը բաց անելով՝ ծանոթանում է հայ երիտասարդի հետ` հարցնելով, թե ինչ է ցանկանում...

Յանիկյանը պատասխանում է, որ չի եկել փող խնդրելու, քանի որ իր աշխատածը հերիքում է իրեն, չի եկել խելք ուզելու, քանի որ անհնար է այն տալ ու վերցնել, այլ պարզապես եկել է հպարտորեն սեղմելու իր ազգակցի ձեռքը:

Գյուլբենկյանը մեկնում է իր ձեռքը եւ կատակով ասում. «Ահա՛ այն, սեղմե՛ք»:

Զրույցի բռնվելով իրեն անծանոթ հայ երիտասարդի հետ` նավթամագնատը շատ հարցերի մասին է խոսում` վերջում նշելով, որ երջանիկ կլիներ նրա նման որդի ունենալ, եւ որ Յանիկյանն ամեն հարցով կարող է դիմել իրեն:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 9242

Մեկնաբանություններ