ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ապրելու դեղը

Ապրելու դեղը
26.02.2013 | 12:56

Ժամանակներ առաջ բռնակալներից մեկին չհաճոյանալու ու չենթարկվելու համար մի հայտնի բժշկի բանտ են նետում և տեղավորում մենախցում, ձեռքերին ու ոտքերին շղթաներ հագցնելով: Օրապահիկը` մի կտոր չոր հաց և մի բաժակ ջուր: Բայց քանի որ բժիշկն օժտված էր արտակարգ խելքով և հնարամտությամբ, բռնակալը պարտավորեցնում է բանտապետին` ուշադիր հետևել կալանավորին և նրա յուրաքանչյուր արարքի մասին իրեն տեղյակ պահել: Երկար ժամանակ ապարդյուն սպասելուց հետո, բռնակալը եղելությունը պարզելու նպատակով բանտախուց է ուղարկում իր համհարզին:
Հանդիպելով բանտարկյալին, համհարզն ապշում է` իր առաջ տեսնելով մի առողջ ու կենսուրախ մարդու: Երբ նա սկսում է հարցաքննությունը, զարմանալով լսում է խոր իմաստությամբ լի խոսքեր: Չզսպելով հիացմունքը, նա հարցնում է. «Ինչպե՞ս եք կարողացել պահպանել ձեր ինքնատիրապետումը այսպիսի անմարդկային պայմաններում»: Բանտարկյալը պատասխանում է. «Մի՞թե դուք չգիտեք, որ ես բժիշկ եմ: Եթե ինձ հաջողվել է բուժել ուրիշներին, ապա ինքս ինձ առավել ևս կարող եմ բուժել: Ես հնարել եմ մի դեղ` բաղկացած հինգ մասերից, և ամեն օր ընդունում եմ այդ հրաշալիքից մի փոքրիկ մասնիկ: Այսպիսով ես պաշտպանել եմ իմ առողջությունն ու հոգուս ներկայությունը»: Համհարզը խնդրում է բացել այդ հրաշալիքի գաղտնիքները, և բժիշկը պատասխանում է.
«Առաջին բաղկացուցիչ մասը հավատն է Աստծու նկատմամբ:
Երկրորդը` որ դժբախտություններիս պատճառն իմ մեղքերն են:
Երրորդը` գիտակցումն այն բանի, որ Աստված պատժում է ինձ` օգնելու նպատակով:
Չորրորդը իմ համոզվածությունն է, որ ինձանից էլ ավելի մեծ դժբախտություններ ունեցողներ կան:
Եվ վերջապես հինգերորդը` հաստատ համոզված եմ, որ Աստված ինձ անպայման օգնության կհասնի»:


Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ