ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ո՞րն է փոփոխությունների չափորոշիչը»

«Ո՞րն է փոփոխությունների չափորոշիչը»
17.04.2013 | 15:30

Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին տարակուսանք են պատճառել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին կադրային նշանակումները: irates.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն տարիներ առաջ ընդդիմության ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին խոշտանգող Աշոտ Կարապետյանի՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակելն է իր համար տարօրինակ, այլև՝ Սարգիս Մարտիրոսյանին, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնի պետի պաշտոնը: Արթուր Սաքունցը նշեց, որ այսօր քրեական գործ է հարուցվել Սարգիս Մարտիրոսյանի ենթակաների` ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ, ինչը նշանակում է, որ նա չի իրականացրել պատշաճ հսկողություն: Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ նշանակման փաստի վրա՝ Չարենցավանի ոստիկանապետ է նշանակվել Սամվել Տոնոյանը, ով նախկինում օպեր-լիազոր էր, և ում անունը շոշափվում էր ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք տարի առաջ դաժանաբար սպանված Վահան Խալաֆյանի քրեական գործում:
«Ինձ համար այս ամենն անհասկանալի է, քանի որ այդ պաշտոնյաները չեն կատարել սովորական զանցանքներ, այլ խոսքը քրեական գործերի մասին է: Եթե խնդիր չի դրվում փոխելու քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, ապա այդ փոփոխությունների չափորոշիչը ո՞րն է՝ անձնական նվիրվածությու՞նը, հմա՞յքը: Այդ դեպքում հարց է ծագում՝ որքանո՞վ ոստիկանությունը կծառայի քաղաքացիներին»,- տարակուսում է Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը կարծում է, որ հանրությանը պատշաճ կերպով չներկայցվեց հիմնավորում, թե ինչու պաշտոնանկ արվեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Նա նշեց նաև, որ հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն հասարակական կարծիք ձևավորելու ուղղությամբ, որպեսզի մեր երկրում նման որոշումներ չկայացվեն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ