ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բժշկականի միջազգային «տանիքը» վրացի ընդդիմադիր սահմանադրագետ Կոնստանտին Չոկորայան է

Բժշկականի միջազգային «տանիքը» վրացի ընդդիմադիր սահմանադրագետ Կոնստանտին Չոկորայան է
01.11.2025 | 12:22

Երեկ Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի ռեկտոր Մուրադյան Արմենը շնորհակալագիր հանձնեց վրացի ընդդիմադիր գործիչ, Վրաստանի Սահմանադրության մասնագետ Կոնստանտին Չոկորայային: Ըստ Բժշկականի ռեկտորի, Վրաստանի ընդդիմադիր գործիչը «2023 թվականից մինչև օրս աշխատում է մեզ հետ և մեծ ավանդ է ունեցել «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացում որպես միջազգային արտաքին փորձագետ»:

Իրականում, հանրամատչելի և հասանելի աղբյուրներում «միջազգային արտաքին փորձագետ» Կոնստանտին Չոկորայա անուն-ազգանունով անձ չկա, փոխարենն` առկա է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը պարբերաբար քննադատող, Վրաստանի Սահմանադրության մասնագետ Կոնստանտին Չոկորայայի անունը:

Անկասկած` Չոկորայան լավ սահմանադրագետ է: Ավելին` հարգանքի է արժանի վերջինիս ընդդիմադիր կեցվածքը: Անհասկանալի է միայն Բժշկականում «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացում Չոկորայայի ավանդը: Եվ քանի որ բացակայում են Չոկորայայի «միջազգային արտաքին փորձագետ» լինելու վերաբերյալ հանրամատչելի տեղեկությունները, ապա Բժշկականում ունեցած նրա ավանդն ունի առնվազն երկու բացատրություն. կամ Չոկորայան «միջազգային ասպարեզում» և Բժշկականում «ծանոթ-բարեկամներ» ունի և այդ հանգամանքն «օգտագործվել է» հանուն Բժշկականի, կամ Հայաստանում, ըստ Բժշկականի, չկա ... ընդդիմադիր սահմանադրագետ:

ՀԳ. Ենթադրաբար` Չոկորայային շնորհակալություն են հայտնել աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ բժշկական կազմակերպություններից մեկի` WFME-ի, կողմից մինչև 2028 թվականը Բժշկականի հավատարմագրման և, ըստ այդմ, ուսման վարձի «անժամկետ»` 30-40%-ով, բարձրացման համար: Ընդ որում, այդ նույն WFME-ն Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջատար բժշկական բուհերին, ի տարբերություն մեր Բժշկականի, «հավատարմագրել է» մինչև 2032 թվականը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ