Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Սրբազաններ ու բարերար ձերբակալողների համար փոդքաստ վարողներ ձերբակալելը «խաղուպար» է

Սրբազաններ ու բարերար ձերբակալողների համար փոդքաստ վարողներ ձերբակալելը «խաղուպար» է
13.11.2025 | 10:58

Ինչպես և սպասվում էր՝ օրվա կառավարիչների արձագանքը չուշացավ․ առավոտյան բարլուսով Վազգենին ու Նարեկին «մասկի շոու»-ով ձերբակալեցին ու տարան քննչական։ Մեր օրերի Հայաստանում արդեն «բարի» ավանդույթ է դարձել՝ իշխանությանը քննադատող ցանկացած դրսևորմանը հակազդել ռեպրեսիվ մամլիչով՝ փորձելով ապահովել վախի մթնոլորտ։

Տեսեք՝ ինչ է ստացվում․ թեման առաջինը բացում է իշխանության ներկայացուցիչը՝ մարդկանց հասցեին հնչեցնելով անձնական բնույթի կոշտ վիրավորանքներ, ակնհայտորեն սադրելով, ինչին, բնականաբար, հաջորդում է համապատասխան արձագանքը, իսկ մնացածը, ինչպես ասում են, արդեն սցենարի ու տեխնիկայի հարց է։

Բնական է, որ Սրբազաններ ու բարերար ձերբակալողների համար փոդքաստ վարողներ ձերբակալելը «խաղուպար» է՝ անկախ այն բանից, թե այդ գործողությունը ինչ ռեզոնանս կունենա։ Սակայն այստեղ առանցքային դրվագներից մեկն այն է, որ այս ամենը տեղի է ունենում տղաների կողմից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հետ արված հարցազրույցից հետո, որտեղ բավականին լուրջ ու ծավալուն թեմաների շրջանակում քննարկվել էին խորքային հարցեր։ Դա, փաստացի, մնացել էր իշխանության «կոկորդին»․ անցել է ընդամենը վեց օր, բայց իշխանական ջղաձգումները չեն դադարել՝ ամենաբարձր մակարդակով։

Ի դեպ՝ մի հետաքրքիր հանգամանք․ հատկանշական է, որ Վազգենին ու Նարեկին բերման էր ենթարկում ԱԱԾ-ն։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ գործողություն էին կատարել տղաները, որը ազգային անվտանգության սպառնալիք էր պարունակում։ Ըստ իս՝ պատասխանը պարզ է․ սա պարզապես հերթական «տեսարանն» էր՝ մարդկանց շրջանում ճնշման և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ