Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Որն է Տեր-Պետրոսյանի խնդիրը

Որն է Տեր-Պետրոսյանի խնդիրը
13.04.2013 | 18:00

«Մեր խնդիրն է իրականացնել բուժուադեմոկրատական հեղափոխություն»,- ՀԱԿ կուսակցության համագումարում փաստեց Լևոն Տեր-Պետրոսյանը, մանրամասնելով, որ այդ առնչությամբ ինքը խոսել է դեռևս 2008-ին:

Ըստ առաջին նախագահի,«դա ենթադրում է, որ արտադրողական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն: Ժամանակին դրանք ֆեոդալական կապանքներն էին, իսկ այսօր Հայաստանում ավազակապետական կապանքներն են»:
Տեր-Պետրոսյանն այդպես էլ «մոռացավ» արձանագրել, թե ում «գահակալության» օրոք և ում անմիջական «ջանքերով ու կոնկրետ քայլերով» հիշյալ «կապանքները» կյանքի ուղեգիր ստացան Հայաստանում:

«Մինչև խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին բիզնեսը զարգանալու, նույնիսկ բողբոջելու հնարավորություն չի ունենա, Հայաստանը ժողովրդավար և բարգավաճ երկիր չի դառնա»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

«Մեզ ասում էին՝ ինչպե՞ս կարելի է ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ որ նրանք բոլորն էլ համակարգի մասնիկ էին: Բայց ի՞նչ վատ է, եթե կարողանանք պոկել այսօր մեկին, վաղը մյուսին, ուրիշ ճար չկա: 2008 թվականի խոշոր օլիգարխիայի մի մաս էր Խաչատուր Սուքիասյանը, բայց նա հասկացավ, եկավ բացահայտ միացավ շարժմանը»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Նա այստեղ էլ «մոռացավ» հիշեցնել, թե իրենք հետո ինչպես աչքաթող արեցին նույն Սուքիասյանին: Ինչևէ:

Այժմ էլ, ըստ առաջին նախագահի, Խաչատուր Սուքիասյանի ուղին է բռնել է Գագիկ Ծառուկյանը: Հետևապես, անհրաժեշտ է նպաստել նրա քայլերին: Ըստ Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանը «ոչ մի քայլ չարեց, որը կասկածներ առաջացներ, թե փորձում է պոկվել իշխանությունից»: Ի վերջո, նա «դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին, չմասնակցեց Սերժի երդմնակալությանը: Այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է, մի ուժի, որը նպաստում է չարիքի դեմ պայքարին և չարիքի թուլացմանը, այդպես վանել: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություներում լուրջ հարված ստանա հենց ԲՀԿ-ն, որովհետև Սերժը զգում է այդ հարվածը»,- նշեց Տեր-Պետրոսյանը:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ