Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Я про Ива­на, ты про бол­ва­на

Я про Ива­на, ты про бол­ва­на
08.10.2019 | 00:50
«Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին գրա­դա­րան» ՊՈԱԿ-ում շա­րու­նակ­վող «բա­րե­փո­խում­նե­րը» նոր թափ են հա­վա­քել։ Կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը, ե­թե ոչ ա­ռաջ­նա­յի­նը, ե­ղել ու մնում է կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որն ա­մեն կերպ և ա­մեն գնով փոր­ձում է ցան­կա­լիին հասց­նել տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Հրաչ Սա­րի­բե­կյա­նը։ Նա­խա­ձեռ­նում­նե­րի ըն­թաց­քում նա մեկ ան­գամ չի առ­ճա­կատ­վել խու­թե­րի, ձեռ­նար­կել քայ­լեր, ո­րոնք դեռևս մարս­վե­լու կա­րիք ու­նեն։
Ճիշտ է, օ­րեն­քը չի պար­տադ­րում, բայց կա­մա թե ա­կա­մա ու­զում ես հաս­կա­նալ, որ մինչև տա­րե­վերջ կեն­սա­թո­շա­կա­յին տա­րի­քի աշ­խա­տա­կից­ներն անխ­տիր պետք է ա­զատ­վեն աշ­խա­տան­քից` ա­ռանց աչ­քուն­քի նա­յե­լու։ «Վազ­քու­ղում» հայ­տն­ված­նե­րի մի մա­սը հա­վա­տա­ցած է, որ ե­թե սե­փա­կան կամ­քով դի­մում­ներ չներ­կա­յաց­նեն, միևնույն է, պա­րոն Հրա­չը ի­րենց տուն կու­ղար­կի այլ հոդ­ված­նե­րով, ո­րոն­ցից սկ­սել է շատ թե քիչ գլուխ հա­նել և ձեռք բե­րել ո­րո­շա­կի փորձ։ Եվ միայն քչերն են մտմ­տում նա­խընտ­րել այն ճա­նա­պար­հը, ո­րով ա­ռայժմ հա­ջո­ղել է գրա­դա­րա­նի նախ­կին փոխտ­նօ­րեն Ռազ­միկ Ա­ռա­քե­լյա­նը։ Երևան քա­ղա­քի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նը օ­րերս բա­վա­րա­րել է տնօ­րե­նի, հրա­մանն ան­վա­վեր ճա­նա­չե­լու, աշ­խա­տան­քում վե­րա­կանգ­նե­լու և հար­կա­դիր պա­րա­պուր­դի ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար գու­մար բռ­նա­գան­ձե­լու պա­հան­ջի մա­սին նրա հայ­ցը։ Իսկ գի­տա­կան գծով տնօ­րե­նի տե­ղա­կալ Հաս­միկ Ղա­զա­րյա­նը, որ տևա­կան ժա­մա­նակ ե­ղել է բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ճն­շում­նե­րի տակ, ձեռ­քե­րը ծա­լած չի նս­տել, մեկ այլ հար­թու­թյու­նում Հրաչ Սա­րի­բե­կյա­նին ա­պա­ցու­ցել է իր զբա­ղեց­րած պաշ­տո­նի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը, և միայն կո­լեկ­տի­վում տի­րող ա­նա­ռողջ մթ­նո­լոր­տը նոր շի­կա­ցում­նե­րից զերծ պա­հե­լու հա­մար է կա­մո­վին տե­ղա­փոխ­վել հա­մար­ժեք աշ­խա­տան­քի։ Նոր կո­լեկ­տի­վում փոր­ձում է իր դի­մա­գի­ծը հաս­տա­տել նաև նախ­կին պաշ­տո­նյա­նե­րից հեր­թա­կա­նը` լար­վա­ծու­թյան զոհ դար­ձած աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Սր­բու­հի Կի­զի­րյա­նը, նույն ին­քը` արհ­կո­մի նա­խա­գա­հը, ո­րի «ճա­կա­տագ­րի» մա­սին դեռևս եր­կու ա­միս ա­ռաջ էինք բարձ­րա­ձայ­նել, ա­սե­լով. «այն բա­նից հե­տո, երբ նա մուտ­քագ­րել է գրա­դա­րա­նի պա­րետ Սա­շա Ալ­թու­նյա­նի դի­մում-բո­ղո­քը տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի թիվ 225-Ա հրա­մա­նի առն­չու­թյամբ, կհայ­տն­վի մուր­ճի և զն­դա­նի ա­րան­քում` ու­նե­նա­լով լուրջ խն­դիր­ներ»։ Ին­չը և տե­ղի ու­նե­ցավ։ Իսկ կռ­վախն­ձո­րը մնաց նույ­նը, օ­դում կախ­ված, պա­տաս­խա­նը...
Մինչ դա­տա­րան դի­մե­լը, Սա­շա Ալ­թու­նյա­նը խնդ­րել է արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը, որ­պես­զի քն­նար­կեն նկա­տո­ղու­թյան հրա­մա­նի հիմ­քե­րը և պար­զա­բա­նեն, թե որ­քա­նով է ի­րա­վա­չափ Հրաչ Սա­րի­բե­կյա­նի վե­րա­բեր­մունքն իր նկատ­մամբ կի­րա­ռած ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի ծան­րա­գույն հոդ­ված­նե­րից մե­կը` 113-ի 8-րդ կե­տը. «Գոր­ծա­տուն ի­րա­վունք ու­նի աշ­խա­տո­ղի հետ լու­ծե­լու ա­նո­րոշ, ինչ­պես նաև ո­րո­շա­կի ժամ­կետ­նե­րով կնք­ված աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը նախ­քան դրա գոր­ծո­ղու­թյան ժամ­կե­տի լրա­նա­լը` աշ­խա­տո­ղի կող­մից ո­գե­լից խմիչք­նե­րի, թմ­րա­մի­ջոց­նե­րի կամ հո­գե­ներ­գոր­ծուն նյու­թե­րի ազ­դե­ցու­թյան տակ աշ­խա­տան­քում գտն­վե­լու դեպ­քում»։
Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե գոր­ծա­տուի մե­ղադ­րան­քը կամ աշ­խա­տո­ղի տվյալ պա­հի ի­րա­վի­ճա­կա­յին իս­կու­թյունն անհ­նար է պար­զա­բա­նել, ին­չը ա­մենևին էլ արհ­կո­մի գոր­ծը չէ։ Իսկ ո՞րն է նրա ա­նե­լի­քը։ Տոն օ­րե­րի ա­ռի­թով սուր­ճի բա­ժակ­ներ, գի­նի­ներ կամ սր­բիչ­ներ, մեկ-մեկ էլ ներ­կա­յա­ցում­նե­րի տոմ­սեր բա­ժա­նե՞­լը, թե՞ աշ­խա­տող­նե­րի ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րին տեր կանգ­նելն ու բար­վոք մի­ջա­վայ­րի խթան­մանն ա­ջակ­ցե­լը։
Պա­րե­տի պա­րա­գա­յում վի­ճա­կա­հա­րույց թվա­ցող հար­ցը վայր­կե­նա­պես լու­ծում կս­տա­նար, ե­թե ժա­մա­նա­կին հարգ­վեր Սա­շա Ալ­թու­նյա­նի հոր­դոր-ա­ռա­ջար­կը` կան­չեք մաս­նա­գետ­նե­րի և զն­նում կա­տա­րեք հենց տե­ղում, ներ­կա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
Ի դեպ, Սա­րի­բե­կյա­նի միանձ­նյա բնու­թագր­ման պա­հին և դրա­նից ժա­մեր անց, պա­րե­տը շա­րու­նա­կել է ի­րեն վս­տահ­ված գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նել այդ օր­վա անվ­տան­գու­թյան աշ­խա­տակ­ցի հետ, և գրան­ցա­մա­տյա­նում մի բառ ան­գամ չկա աշ­խա­տան­քա­յին կար­գա­պա­հու­թյան խախտ­ման առն­չու­թյամբ։
Թա­ցը չո­րից կջոկ­վի ա­ռա­ջի­կա­յում, դա­տա­կան կար­գով. աշ­խա­տո­ղի հայցն ըն­դուն­վել է վա­րույթ։ Եվ նա, ընդ­հան­րա­պես կողմ­նա­կից լի­նե­լով տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը սե­փա­կան տան պա­տե­րի ներ­սում լու­ծե­լուն, ոչ մի կերպ չի ըն­դու­նում արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան դիր­քո­րո­շու­մը և ցա­վով է նկա­տում. «Ես ինչ եմ գրել, ինչ եմ հարց­նում, իսկ ինչ են պա­տաս­խա­նել»։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից, Սյու­նի­քի աշ­խար­հա­զո­րի կազ­մի 5-րդ ջո­կա­տի հրա­մա­նա­տար, 2-րդ կար­գի հաշ­ման­դամ Սա­շա Ալ­թու­նյա­նը ե­րիցս ճիշտ է. «Ազ­գա­յին գրա­դա­րա­նի արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը հաս­ցեագ­րած դի­մու­մի կա­պակ­ցու­թյամբ պար­զա­բա­նում ենք, որ ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 265-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն, գոր­ծա­տուի նա­խա­ձեռ­նու­թյամբ աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը լու­ծե­լու հետ հա­մա­ձայն չլի­նե­լու դեպ­քում աշ­խա­տո­ղը հրա­մա­նը ստա­նա­լուց հե­տո` 2 ամս­վա ըն­թաց­քում ի­րա­վունք ու­նի դի­մե­լու դա­տա­րան։ Ե­թե դա­տա­րա­նը պար­զում է, որ աշ­խա­տո­ղի հետ աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը լուծ­վել է ա­ռանց օ­րի­նա­կան հիմ­քե­րի, կամ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գի խախ­տու­մով, ա­պա աշ­խա­տո­ղի խախտ­ված ի­րա­վունք­նե­րը վե­րա­կան­գն­վում են»։ Խու­սա­նա­վող պա­տաս­խա­նը նա­խընտ­րել են արհ­կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հի տե­ղա­կալ Ան­ժե­լա Սամ­սո­նյա­նը, քար­տու­ղար Ա­նա­հիտ Հով­հան­նի­սյա­նը, ան­դամ­ներ Ռու­զան­նա Ե­գո­րյա­նը, Արևիկ Զա­խա­րյա­նը և Նու­նե Գրի­գո­րյա­նը։
Մե­զա­նում այլ բան սպա­սել չես կա­րող, քա­նի դեռ ա­նա­տամ է արհ­միու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քը, իսկ կո­լեկ­տի­վից «ըն­տր­ված» և տնօ­րե­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը նա­խօ­րոք կոր­զած նա­խա­գա­հը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ խո­նար­հագ­լուխ։ Հա­մե­նայն դեպս չգի­տեմ ու մինչև հի­մա չեմ լսել մի դեպք, երբ հա­կա­ռա­կը տե­ղի ու­նե­ցած լի­նի։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 13017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ