Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վա­տա­գույ­նը՝ վեր­ջին 33 տա­րում

Վա­տա­գույ­նը՝ վեր­ջին 33 տա­րում
08.12.2020 | 01:31

Դեռևս ա­մառ­վա­նից սկս­ված ու շա­րու­նակ­վող ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև կո­րո­նա­վի­րուս կոչ­ված չա­րի­քի պատ­ճա­ռով «Բար­սե­լոնն» այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ուշ­քի գալ և տու­րից տուր ա­վե­լի ու ա­վե­լի է հե­ռա­նում չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քից։ Կա­տա­լոն­ցի­նե­րի հեր­թա­կան պար­տու­թյու­նը «Կա­դի­սից» էր՝ ա­ռաջ­նու­թյան նո­րե­կից, ո­րը, ի դեպ, լավ էլ հա­ջող է մեկ­նար­կել ու ա­ռա­ջին վե­ցյա­կից այդ­պես էլ չի հե­ռա­նում։


Սա­կայն դառ­նանք «Բար­սե­լո­նին»։ Տա­սը տու­րից հե­տո վաս­տա­կած 14 միա­վորն ու մր­ցա­նա­կա­յին ա­ղյու­սա­կում յո­թե­րորդ տե­ղը վկա­յում են վեր­ջին 33 տա­րում թի­մի ա­մե­նա­վատ մեկ­նար­կի մա­սին։ Պատ­ճառ­նե­րի մա­սին վերևում ակ­նար­կի տես­քով մի եր­կու հու­շում ա­րե­ցինք, սա­կայն դրանք ամ­բող­ջը չեն։ Վատ մար­զա­վի­ճա­կում է թի­մի ա­ռա­ջա­տար Մե­սին, ում Ռո­նալդ Կու­մա­նը հար­կադր­ված է ա­վե­լի ու ա­վե­լի շատ խա­ղա­դա­դար­ներ տալ։ Սա­կայն մյուս կող­մից Մե­սիին էլ կա­րե­լի է հաս­կա­նալ։ Հի­շենք, թե նրան մր­ցաշր­ջա­նի մեկ­նար­կից ա­ռաջ ինչ վի­ճա­կի մեջ դրե­ցին՝ հար­կադ­րե­լով մտա­ծել թի­մից հե­ռա­նա­լու մա­սին՝ այն թի­մից, ո­րը նրա կյան­քում բա­ցա­ռիկ դեր է ու­նե­ցել, ու ո­րին, հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սենք, իր բա­ցա­ռիկ դե­րա­կա­տա­րու­թյամբ պա­տաս­խա­նել է ար­գեն­տի­նա­ցին։


Ներ­կա­յումս «Բար­սե­լո­նում» տե­ղի ու­նե­ցո­ղը, թե­կուզ շատ հե­ռա­վոր կեր­պով, այ­դու­հան­դերձ, հի­շեց­նում է Մադ­րի­դի «Ռեա­լի» հետ տե­ղի ու­նե­ցա­ծը, երբ «սե­րուց­քա­յին­նե­րը» ե­րեք տա­րի ա­նընդ­մեջ նվա­ճե­ցին եվ­րո­պա­կան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր խա­ղար­կու­թյան մր­ցա­նա­կը, սա­կայն չէին կա­րո­ղա­նում հա­մար­ժեք հա­ջո­ղու­թյուն ար­ձա­նագ­րել ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում։
Ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ու­նե­ցած ան­հա­ջող մր­ցե­լույթ­նե­րի հեն­քի վրա կա­տա­լո­նյան ա­կումբն ան­թե­րի է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում, որ­տեղ խմ­բա­յին հինգ խա­ղում նույն­քան հաղ­թա­նակ է տո­նել խփած-բաց­ թո­ղած գն­դակ­նե­րի փայ­լուն հա­րա­բե­րակ­ցու­թյամբ ու վա­ղօ­րոք լու­ծել փլեյ օֆ դուրս գա­լու խն­դի­րը։


Սա­կայն, այս ա­մե­նով հան­դերձ, անհ­նար է չն­կա­տել, որ լուրջ հիմ­նախն­դիր­նե­րի ա­ռաջ միայն «Բար­սե­լո­նը» չէ, որ հայ­տն­վել է։ Սա կար­ծես հի­վան­դու­թյան տե­սակ է, ո­րը հա­մա­կել է նաև եվ­րո­պա­կան մյուս գրանդ ա­կումբ­նե­րին։ Ճգ­նա­ժա­մի պատ­ճա­ռով, ո­րի ա­ռանց­քում հա­մա­վա­րակն է, շատ թի­մեր չկա­րո­ղա­ցան ու­ժե­ղաց­նել կազ­մը, նրանց վրա էա­պես ազ­դե­ցին հան­դի­պում­նե­րի գրա­ֆիկ­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը։ Նույն իս­պա­նա­կան ա­ռաջ­նու­թյու­նից մի՞­թե ա­ռանձ­նա­պես շա­հե­կան է «ար­քա­յա­կա­նի» վի­ճա­կը, ո­րը վեց միա­վո­րով հետ է ա­ռա­ջա­տա­րից։ Իսկ նոր­մա՞լ է այն, ինչ տե­ղի է ու­նե­նում «Յու­վեն­տու­սի», «Ին­տե­րի», «Ման­չեստր Սի­թիի» հետ։ Ի մի­ջի այ­լոց, ե­թե ընկ­նենք թվար­կում­նե­րի հետևից, բա­վա­կան եր­կար ցանկ ենք հի­շա­տա­կե­լու։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ