Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հե­ղի­նա­կու­թ­յուն­ներն այն­քան էլ մո­դա չեն

Հե­ղի­նա­կու­թ­յուն­ներն այն­քան էլ մո­դա չեն
08.12.2020 | 01:33

Ակն­հայ­տո­րեն եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լում վրա են հաս­նում նոր ժա­մա­նակ­ներ։ Մաս­նա­կի խմ­բագ­րում մտց­նե­լով վեր­նագ­րի մեջ, ա­սենք՝ ոչ այն­քան հե­ղի­նա­կու­թյուն­նե­րը մո­դա չեն, որ­քան մո­դա­յիկ են դառ­նում նրանց տե­ղին ու դե­րին հա­վակ­նող­նե­րը։ Տե­սեք, թե մաս­նա­վո­րա­պես սկու­դե­տեում քա­նի թիմ է ձեռ­նոց նե­տել վեր­ջին տա­րի­նե­րին ա­նա­ռար­կե­լի դո­մի­նան­տու­թյուն ա­րած «ծեր սի­նյո­րա­յին»՝ ան­հույս կորց­նե­լով նրա նկատ­մամբ ու­նե­ցած պատ­կա­ռան­քը, ինչ խմո­րում­ներ են իս­պա­նա­կան ֆուտ­բո­լում։ Այս կտր­ված­քով թերևս ա­ռանձ­նա­կի տե­ղա­շար­ժեր չկան մյուս ե­րեք է­լի­տար ա­ռաջ­նու­թյուն­նե­րում, բայց դե մի տեղ որ ցե­ցը գցեց, կտես­նես, որ տա­րած­վե­լու դե­մը չես էլ հասց­նի առ­նել։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մա­ծե­րից չոր­սի հա­մար տաս­նե­րորդ տուրն ա­վարտ­վել է հա­վա­սա­րա­չափ միա­վոր­ներ վաս­տա­կե­լով, ին­չը խո­սում է ոչ այն­քան թի­մե­րի ա­նօ­րի­նակ խա­ղա­ղա­սի­րու­թյան, որ­քան հան­գա­մանք­նե­րի այ­դօ­րի­նակ դա­սա­վոր­վե­լու մա­սին։
Սկ­սենք «Բա­վա­րիա»-«Լայպ­ցիգ» մր­ցակ­ցու­թյու­նից։ Ա­ռա­ջին խա­ղա­կեսն ա­վարտ­վել է դար­պա­սի չորս գրա­վու­մով։ Ընդ ո­րում, դրան­ցից ինչ­պես ա­ռա­ջի­նի, այն­պես էլ վեր­ջի­նի հե­ղի­նա­կը հյու­րերն էին։ Այս­տեղ, թերևս, մի ու­շագ­րավ ի­րո­ղու­թյուն ա­ռանձ­նաց­նենք։ Մի­մյանց հետ ու­նե­ցած դի­մա­կա­յու­թյուն­նե­րի ոչ այն­քան հա­րուստ պատ­մու­թյան մեջ, չմո­ռա­նանք, որ «Լայպ­ցի­գը» խիստ ե­րի­տա­սարդ թիմ է, հյու­րերն ար­տագ­նա­յում խփել են ի­րենց ա­ռա­ջին գո­լը։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում կող­մե­րը բա­վա­րար­վել են մե­կա­կան գո­լի փո­խա­նակ­մամբ, ու այս բա­ցա­ռիկ գե­ղե­ցիկ մր­ցա­մարտն ա­վարտ­վել է 3։3 հաշ­վով, ինչն այ­դու­հան­դերձ մյուն­խեն­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տվել 23 միա­վո­րով պահ­պա­նե­լու ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը, իսկ լայպ­ցիգ­ցի­նե­րին՝ շա­րու­նա­կե­լու մնալ ա­ռա­ջին ե­ռյա­կում (21 միա­վոր)։
Հեր­թա­կան ան­գամ է հիաց­րել «Բա­յե­րը»։ Ար­տագ­նա­յում լևեր­կու­զեն­ցի­նե­րը ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ գե­րա­զան­ցել են «Շալ­կեին», կա­տա­րել հեր­թա­կան ա­ռա­ջըն­թաց քայ­լը և 22 միա­վո­րով ար­դեն երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
«Այ­նտ­րախ­տի» հետ ար­տագ­նա­յում Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ե­ղել է հե­տապն­դո­ղի դե­րում ու ա­ռա­վե­լա­գույ­նը, որ ա­րել է, պար­տու­թյու­նից խու­սա­փելն է՝ 1։1։ Չա­փա­զանց թույլ մեկ­նար­կած «Քյոլ­նին» հա­ջող­վել է ա­տամ ցույց տալ «Վոլ­ֆս­բուր­գին» ու կոր­զել այն­քան թան­կար­ժեք միա­վոր՝ 2։2։
Տու­րը հա­ջող­ված­նե­րից չի ե­ղել «Հեր­տա­յին» հյուր գնա­ցած «ՈՒ­նիոն Բեռ­լի­նի» հա­մար, ո­րը ոչ միայն չի կա­րո­ղա­ցել զար­գաց­նել հա­ջող խա­ղաս­կիզ­բը, այլև այն­քան է տե­ղի տվել, որ ի վեր­ջո «բա­վա­րար­վել» է 1։3 հաշ­վով պար­տու­թյամբ։ Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սենք, որ այս­տեղ վճ­ռո­րոշ գոր­ծոն է ե­ղել, սկ­սած 23-րդ րո­պեից, նրանց տա­սը հո­գով մնա­լը։ Բեռ­լին­ցի­նե­րը 16 միա­վո­րով վե­ցե­րորդ տե­ղում են, գեր­մա­նա­կան «գայ­լե­րից» հետ են մնում եր­կու միա­վո­րով, որն իր հեր­թին մեկ նի­շով է հետ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յից»։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Ար­տագ­նա­յում «Մար­սե­լը» «Նի­մի» նկատ­մամբ խա­ղա­յին ա­ռա­վե­լու­թյու­նը գո­լա­յի­նի է վե­րա­ծել 57-րդ րո­պեին, ա­պա ամ­րապն­դել դար­պա­սի ևս մեկ գրա­վու­մով՝ 2։0։ Այս հաղ­թա­նակն ար­դեն 24 միա­վո­րի տեր դար­ձած հա­րավ­ցի­նե­րի հա­մար պահ­պա­նեց ոչ միայն չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, այլև ա­ռաջ­նու­թյան պո­տեն­ցիալ լի­դեր մնա­լու ռեա­լու­թյու­նը։
Շատ ա­վե­լի հե­ղի­նա­կա­վոր մր­ցակ­ցի հետ պայ­քա­րում ու դար­ձյալ ար­տագ­նա­յում հաղ­թա­կան է ե­ղել «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» մր­ցե­լույ­թը։ Մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րի ե­րեք գո­լին մեր հայ­րե­նակ­ցի գլ­խա­վո­րած «Մոն­պե­լիեն» պա­տաս­խա­նել է մե­կով։ ՊՍԺ-ն 28 միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում է։
«Մո­նա­կո­յի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը՝ 2։1, «Լի­լին» օգ­նեց պահ­պա­նե­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը՝ պահ­պա­նե­լով նաև երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նից ըն­դա­մե­նը եր­կու միա­վո­րով հետ մնա­լը։ Վեր­ջին րո­պե­նե­րին հաշ­վի տար­բե­րու­թյու­նը կր­ճա­տած «Մո­նա­կոն» մնաց 23 միա­վո­րով։
«Մեց»-«Լիոն» մր­ցակ­ցու­թյու­նում ա­վե­լի քան հա­մո­զիչ են ե­ղել հյու­րե­րը, ար­դյուն­քում՝ 3։1 հաշ­վով հաղ­թա­նակ, ին­չը նոր­մալ սպա­սում­նե­րի շար­քից էր։ Հաղ­թա­նա­կը «Լիո­նին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց միա­վոր­նե­րով՝ 26, հա­վա­սար­վե­լու «Լի­լին», նրա հետ կի­սե­լու երկ­րորդ-եր­րորդ տե­ղե­րը։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Շա­րու­նա­կում է հաղ­թա­նակ հաղ­թա­նա­կի հետևից կռել «Աթ­լե­տի­կոն»։ Այս ան­գամ նրա ա­ռաջ ըն­կր­կո­ղը «Վա­լիա­դո­լիդն» էր՝ 2։0։ Մադ­րիդ­ցի­նե­րը 26 միա­վո­րով երկ­րորդ տե­ղում էին այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ չէր ա­վարտ­վել «Ա­լա­վես»-«Ռեալ Սո­սիե­դադ» դի­մա­կա­յու­թյու­նը։ Նույ­նիսկ պար­տու­թյունն էլ չէ, վեր­ջի­նիս ու­նե­նա­լիք հնա­րա­վոր ոչ-ո­քին ան­գամ մադ­րիդ­ցի­նե­րին կա­րող էր դարձ­նել ա­ռաջ­նու­թյան միանձ­նյա ա­ռա­ջա­տար։ Սպաս­վող դի­մա­կա­յու­թյու­նը երկ­րորդ ա­նընդ­մեջ ոչ-ո­քին է բե­րել «Ռեալ Սո­սիե­դա­դին», ո­րը խա­ղի վեր­ջին ե­րե­սուն րո­պեում թեև թվա­յին գե­րա­զան­ցու­թյուն է ու­նե­ցել տան­տե­րե­րի նկատ­մամբ, սա­կայն այդ­պես էլ չի կա­րո­ղա­ցել նյու­թա­կա­նաց­նել ա­ռա­վե­լու­թյու­նը։ Ար­դյուն­քում՝ գո­լա­զուրկ ոչ-ո­քի, ա­ռա­ջա­տա­րու­թյան զի­ջում «Աթ­լե­տի­կո­յին», ո­րը սան­սե­բաս­տիա­ցի­նե­րի նկատ­մամբ ու­նի ոչ միայն մեկ միա­վո­րի, այլև պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղի ա­ռա­վե­լու­թյուն։
Ան­դա­լու­զիա­յում տե­ղի «Սևի­լիա­յի» նկատ­մամբ «Ռեա­լը» հաղ­թա­նա­կի է հա­սել նվա­զա­գույն հաշ­վով։ Այն Զի­դա­նի սա­նե­րին եր­րորդ հո­րի­զո­նա­կան վե­րա­դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չի տվել, քա­նի որ «Էլ­չեի» հետ տնա­յին խա­ղում ար­դյու­նա­վետ է ե­ղել «Վի­լիա­ռեա­լը»։ Ճիշտ է, ոչ այն­քան, որ ե­րեք միա­վո­րի տեր դառ­նա։ Այս­տեղ ար­ձա­նագր­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։ «Վի­լիա­ռեալն» ու­նի 21, «Ռեա­լը»՝ 20, վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան նա­հան­ջած «Սևի­լիան»՝ 16 միա­վոր։ Ան­դա­լուզ­ցի­նե­րին շր­ջան­ցել ու հինգ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է հայ­տն­վել «Բար­սե­լո­նի» նկատ­մամբ հաղ­թա­նակ տո­նած «Կա­դի­սը»՝ 2։1։

ԱՆԳ­ԼԻԱ
«Տո­տեն­հեմ»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյու­նում մի ան­գամ Սոն Հոն-Մինն է դար­պա­սը գրա­վել Հա­րի Քեյ­նի գո­լա­յին փո­խանց­մամբ, մի ան­գամ էլ վեր­ջինս է դար­պա­սը գրա­վել կո­րեա­ցու գո­լա­յին փո­խանց­ման ար­դյուն­քում։ 2։0 հաշ­վով հաղ­թա­նա­կը ևս մեկ տու­րով եր­կա­րաձ­գել է Ժո­զե Մոու­րի­նիո­յի սա­նե­րի մնալն ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում։
«Տո­տեն­հե­մի» օ­րի­նա­կով 24 միա­վո­րի տեր կա­րող էր դառ­նալ նաև երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Լի­վեր­պու­լը», ե­թե հաղ­թա­նա­կով ա­վար­տեր հյուր ե­կած «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» հետ մր­ցա­վե­ճը։ Միան­գա­մից ա­սենք, որ հան­դի­պումն ան­ցել է տան­տե­րե­րի ճն­շող ա­ռա­վե­լու­թյամբ, այն իր հա­վաս­տումն է գտել նաև խփած գո­լե­րի քա­նա­կա­կան ար­տա­հայ­տու­թյու­նում՝ 4։0։ Պրե­միեր լի­գա­յում կր­կին եր­կիշ­խա­նու­թյուն է։
Շա­րու­նա­կել է ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը ա­ռա­ջին ե­ռյա­կում մնա­լու հայտ ներ­կա­յաց­րած «Չել­սին»։ «Ազն­վա­կան­նե­րը» գե­րա­զան­ցել են հյուր ժա­մա­նած «Լիդ­սին»՝ 3։1 (նկա­տենք, որ սա կա­մա­յին հաղ­թա­նակ­նե­րի շար­քից էր)։ Լեմ­պար­դի սա­նե­րը վաս­տա­կել են 22 միա­վոր։
«Շե­ֆիլ­դի» հետ հան­դիպ­ման 90-րդ րո­պեին Ջեյմս Վար­դին կա­րո­ղա­ցել է որ­սալ հա­ջո­ղու­թյան իր պահն ու ա­պա­հո­վել «Լես­տե­րի» հաղ­թա­նա­կը՝ 2։1։
Վեր­ջին հան­դի­պում­նե­րում հետևո­ղա­կա­նո­րեն ի­րենց դիր­քերն են բա­րե­լա­վում ման­չեստ­րյան գրանդ ա­կումբ­նե­րը։ «Վեստ Հե­մի» նկատ­մամբ ար­տագ­նա­յում «Յու­նայ­թե­դի» (3։1), «Ֆուլ­հե­մի» նկատ­մամբ «Սի­թիի» (2։0) տնա­յին հաղ­թա­նակ­նե­րը նրանց մե­ծա­պես օգ­նել են մո­տե­նա­լու մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րին։ «Յու­նայ­թե­դը» հին­գե­րորդ տե­ղում է, «Սի­թին»՝ վե­ցե­րորդ։ Նրանք հա­մա­պա­տաս­խա­նա­բար ու­նեն 19 ու 18 միա­վոր։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«Մի­լա­նի» միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյա­նը չէին կա­րող խո­չըն­դո­տել ո՛չ սե­փա­կան հնա­րա­վոր ան­հա­ջո­ղու­թյու­նը, ո՛չ էլ մր­ցա­կից­նե­րի հա­ջո­ղու­թյու­նը։ «Սամպ­դո­րիա»-«Մի­լան» դի­մա­կա­յու­թյու­նը մի­լա­նյան ա­կում­բը կա­րո­ղա­ցավ հասց­նել հաղ­թա­կան ա­վար­տի՝ 2։1 ու ամ­բողջ հինգ միա­վո­րով շա­րու­նա­կում է ա­ռաջ լի­նել մեր­ձա­կա հե­տապն­դո­ղից։
Տնա­յին մր­ցա­վե­ճում «Բո­լո­նիա­յի» նկատ­մամբ 3։1 հաշ­վով տո­նած հաղ­թա­նակն «Ին­տե­րին» 21 միա­վո­րով տեղ ա­պա­հո­վեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Մեկ միա­վո­րի հե­ռա­վո­րու­թյամբ Կոն­տեի սա­նե­րին հա­ջոր­դում են ար­տագ­նա­յում Կրո­տո­նեին չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ պար­տու­թյան մատ­նած «Նա­պո­լին» ու տնա­յին խա­ղում «Թու­րի­նին» 2։1 հաշ­վով հաղ­թած Յու­վեն­տու­սը»։ Իր հեր­թին այս եր­կու­սի շն­չին է նս­տել «Սա­սուո­լոն», որն ար­տագ­նա­յում ոչ-ո­քի՝ 0։0 խա­ղաց «Ռո­մա­յի» հետ։ Նկա­տենք, որ ի­տա­լա­կան «գայ­լե­րը մեկ խա­ղա­կե­սից ա­վե­լի ժա­մա­նակ անց­կաց­րել են տա­սը հո­գով: «Սա­սուո­լո­յի» ան­վան դի­մաց քսան միա­վոր է, նրա­նից մեկ նի­շով հետ է մնում «Ռո­ման»։
Թե­պետ ա­ռա­ջին վե­ցյա­կից դուրս է, հի­շա­տա­կենք և «Լա­ցիո­յին», որն ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Սպե­ցիա­յին»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 14489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ