ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Կառուցողական ընդդիմության հերթական ձախողումը

Կառուցողական ընդդիմության հերթական ձախողումը
04.12.2023 | 22:35

ԱԺ պետաիրավական հանձնաժողովն, ըստ կանոնակարգի, քննարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական առաջարկությունը։ Նիստը տևեց շուրջ երկու ժամ։ Բոլոր պատգամավորները, ամկախ իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, իրենց ինքնուրույն, հիմնավոր կարծիքները հայտնեցին։ Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության՝ ներառելու համար ԱԺ լիագումար նիստում։ Քվեարկության արդյունքում 7 պատգամավորներ դեմ քվեարկեցին նախաձեռնությանը, ուստի և այն չի մտնի ԱԺ օրակարգ։

Իսկ այժմ, միանգամայն լուրջ հարց ընդդիմությանը․

-Հարգելի ընդդիմադիրներ, իսկ դուք ի՞նչ էիք սպասում։ Իսկապե՞ս հավատում էիք, որ ՔՊ-ականների մեջ արժանապատվության զգացում կարթնանա, և նրանք պատրաստ կլինեն ընդվզել իրենց առատորեն վարձատրող տիրակալի դեմ։ Մի՞թե պարզ չէր, որ նախագիծը մերժվելու էր։ Չեմ կարծում, որ դուք այդքան միամիտ եք։ Անկարող լինելով դիմելու վճռական գործողությունների ընդդեմ ազգադավ իշխանության՝ ընդդիմադիր գործունեության իմիտացիա եք իրականացնում, իհարկե՝ անպայման սահմանադրական ճանապարհով․․․ընդամենը։ Եվ որքան էլ քննադատեք, անվանարկեք ՔՊ-ականներին, այսօր արձանագրվեց ընդդիմության հերթական պարտությունն ու հետևաբար հասարակության հերթական հիասթափությունը։ Թե՞, ձեր կարծիքով, հերթական անգամ պատռեցիք ՔՊ-ականների դիմակը։ Հանգիստ եղեք, այդ դիմակը բոլորի համար վաղուց պատռված է։ Ընդդիմության կողմից ցանկացած նախաձեռնություն, քայլ պետք է արձանագրի թեկուզ փոքր, բայց հաջողություն, հակառակ դեպքում, ավելի լավ է ոչինչ չձեռնարկել։ Իսկ նման, ի սկզբանե անհաջողության դատապարտված քայլերով, դուք լեգիտիմացնում եք իշխանությանը՝ կատարելով կառուցողական ընդդիմության դեր։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 5636

Մեկնաբանություններ