«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Ադրբեջանական կողմը այս անգամ ազգանուններ չի նշում»

«Ադրբեջանական կողմը այս անգամ ազգանուններ չի նշում»
04.04.2016 | 17:06

«Ադրբեջանական կողմը հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն»,-իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ