Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատրաստ ենք մեր ընդհանուր տան պաշտպանությանը

Պատրաստ ենք մեր ընդհանուր տան պաշտպանությանը
05.04.2016 | 00:37

Ադրբեջանական կողմը մեր երկրի սահմանի երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ՝ կիրառելով հրթիռահրետանային արկեր, ինչպես մեր բանակի պաշտպանական դիրքերի, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը:
Միջազգային հանրությունը, Մինսկի խումբը պետք է անհապաղ արձագանքեն, ռեալ գնահատական տան հարևան պետության զինուժի սադրիչ գործողություններին:
Մենք՝ բոլոր հայաստանցիներս, պատրաստ ենք իրավիճակի կայունացման համար ցանկացած գործողության, մեր ընդհանուր տան, մեր օջախի պաշտպանությանը։ Հավատացած եմ՝ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ