Հոգևորականներն իրենց պաշտպանելու կարիքը չունեն ռեժիմի հարձակումներից, նրանք դա գիտակցված են անում` իրական օրակարգից ՀԱԵ-ն դուրս դնելու համար:
ՀԱԵ-ն հայ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու պարտավորությունը ունի: Ավաղ, ցայսօր միակը մնացած այս ազգային ինստիտուտի կազմից միայն եզակի անհատներն են զգում այս պարտավորությունը:
Վստահ ասում եմ ձեզ՝ եթե ՀԱԵ-ն էլ չստանձնեց այս պարտավորությունը` մաքրելու հայ ժողովրդի պետականության կարճ հատվածի այս ՄԵԾ ամոթի շրջանը և պատմության նոր էջ բացելու, սերունդները մեզ չեն ներելու, անիծված և մոռացված ենք լինելու բոլորս:
Հարգանացս հավաստիքը բոլոր այն հոգևորականներին, որ ունեն այս գիտակցումը, մասնավորապես՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որ պայքարը չի թողնում, չի հուսալքվել, չի համակերպվել այս արատավոր նորմալության և իրականության հետ, հավատացյալ ժողովրդին շարունակում է պայքարի ու հաղթանակի հավատով տոգորել:
Համոզմունքով ասում եմ՝ միայն հոգևոր առաջնորդությամբ ենք այս աղետալի շրջանից միասնաբար և զորացած դուրս գալու: Առջևում դեռ նոր պայքարի օրեր են լինելու:
Հովհաննես Ավետիսյան