ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Եզակի հայերից մեկն է, ով չլքեց Արցախը

Եզակի հայերից մեկն է, ով չլքեց Արցախը
10.11.2025 | 11:29

Լուսանկարում Ֆրեդիկն է։

Ծերուկը եզակի հայերից մեկն է, ով չլքեց Արցախն Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումից հետո։

Նա մնաց իր ծննդավայրում՝ հիշողությունների հետ մենակ։

Ստեփանակերտի դատարկ փողոցներով միայնակ քայլող այս կռացած ծերունին յուրաքանչյուր հայի մեջ առաջացնում է ոչ միայն խոր վիշտ ու կարեկցանք, այլև ամոթ։

Ամոթ այն բանի համար, որ այսօր Արցախն առանց մեզ է, իսկ նրա վերջին հայը՝ մոռացված ու լքված։

Բայց այս տեսարանն ունի նաև մեկ ուրիշ, ավելի դաժան կողմ։

Ով ինչ էլ ասի, ով ինչ քարոզչության էլ հավատա, բայց փաստը մնում է փաստ.

1988-ից տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները վախենում էին հայերից։

Այո՛, վախենում էին հայ զինվորից, հայ գեներալից, հայ կամավորականից։

Վախենում էին Գեներալ Մանվելից ու Յուրի Խաչատուրովից, Վիտոյից ու Սամվել Բաբայանից։

Ադրբեջանցու աչքերում հայ ժողովրդի հավաքական կերպարը Մոնթեն էր, Ազգալդյանը, Բեկորը, Պետոն, Գյորգիսյանը, Ռոբերտ Աբաջյանը…

Մեր անունը հնչում էր որպես ուժի, խիզախության ու անհաղթ ոգու խորհրդանիշ։

Բայց այսօր, Նիկոլի և իր թիմակիցների «շնորհիվ», այդ վախն այլևս չկա։

Ադրբեջանցին այլևս չի տեսնում Մոնթեների ու Բեկորների ժողովուրդ։

Նա տեսնում է Ֆրեդիկի կերպարը՝ խեղճ, կռացած, լքված, պարտված հայ մարդու։

Եվ հենց սա է Նիկոլի կառավարման իրական արդյունքը՝

Հայ զինվորի կերպարի ոչնչացումը,

Հայ ժողովրդի կամքի խեղաթյուրումը,

Հայաստանի արժանապատիվ կերպարի փլուզումը՝ մեր թշնամու աչքում։

Արցախի դատարկ փողոցներում մնացած Ֆրեդիկը սիմվոլ է.

Սիմվոլ մի ժողովրդի, որը դավաճանվեց ներսից, պարտվեց պատերազմում և կարծես թե համակերպվում է իր կռացած կարգավիճակի և ապագա գերեզմանային խաղաղության հետ։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ