«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

2020-ի խոշոր հարկ վճարողների ցանկը

2020-ի խոշոր հարկ վճարողների ցանկը
22.01.2021 | 16:44

ՊԵԿ կայքում հրապարակվել է 2020-ի հունվար-դեկտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբերին վճարվել է 987 մլրդ 637 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 199 մլրդ 505 մլն դրամ:
2020-ի 20 խոշոր հարկ վճարողները.


1. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
3. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
4. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
5. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
6. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
7. «ՖԼԵՇ»
8. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
9. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
10. «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
11. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
12. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
13. «ՅՈՒՔՈՄ»
14. «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
15. «ԱԴԱՄԻՈՒՄ»
16. «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ»
17. «ՍԻԹԻ»
18. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ»
19. «ԱՎԵՐՍ»
20. «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ»

Դիտվել է՝ 29227

Մեկնաբանություններ