Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մեծ «բազար» է բացվել

Մեծ «բազար» է բացվել
20.02.2025 | 16:47

Մեծ պետությունների ղեկավարների գործած սխալները ուղիղ համեմատական են իրենց մեծությանը: Ինչպե՞ս կարելի էր հարյուրավոր միլիարդ դոլարներ ուղարկել հանուն «ժողովրդավարության» պատերազմի հորձանուտ՝ միաժամանակ չկազմակերպելով համապատասխան վերահսկողություն: 500 միլիարդ ծախսվել է 21-րդ դարի առաջին մեծ մսաղացի համար՝ հանուն «ժողովրդավարության»: Հիմա մեծ «բազար» է բացվել, ով ինչքան է ծախսել, ով է «կերել», ով չի «կերել», ով ում է պարտք: Դժվար է հավատալ, որ գերտերությանը «քցել» են ու թալանել: Այդպես էլ է լինում: Գերտերության գցումները գերգցումներ են: Եթե հարյուր հազարավոր զոհերը չլինեին, կարելի էր և լավ ծիծաղել ու զվարճանալ: Կարելի է նաև գեղարվեստական ֆիլմ նկարահանել՝ «Слуга народа» վերնագրով. այդպես է կոչվում Զելենսկու կառավարող կուսակցությունը: Այդ ֆիլմի գլխավոր հերոսը կլինի «միլիարդանոց» ժողովրդավարը, որին հետապնդում են գերտերությունները: Դարի գործարք՝ այսպիսին է այն այսօրվա ընկալումներում: Տրագիկոմեդիա՝ ինքնիշխանության մասին կարգախոսներով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ