Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Համեմատում է անհամեմատելին

Համեմատում է անհամեմատելին
24.11.2024 | 13:27

Ի՞նչ կարգի պետք է ատես Հայաստանը, որ «Արևմտյան Ադրբեջան» հնարովի և կեղծ եզրը համեմատության մեջ դնես Արևմտյան Հայաստանի հետ։

Անգամ հարկ չկա բացատրելու սրանց, թե ինչքա՜ն անհամատեղելի, անհամեմատելի ու իրար հետ անգամ ամենահեռավոր եզր չունեցող եզրույթներ է համեմատում։ Ու ամենավատը այն է, որ վաղը տգետ զանգվածը կսկսի սա կրկնել:

«Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ». սա ոչ թե 5-րդ դարի մասին էր, այլ, շատ կոնկրետ, Հայաստանի վերջին տարիների մասին է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ