Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Նոբելյան խառնակություն

Նոբելյան խառնակություն
20.02.2014 | 17:13

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի դատավորը որոշել է Մարտին Լյութեր Քինգին շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը և նրա Աստվածաշունչը ժամանակավորապես պահ տալ բանկային պահարանին: Բանալիները կպահի դատավորն անձամբ: Որոշման պատճառը Քինգի ժառանգներն են: Նրա որդիները ցանկանում են վաճառել մեդալը և Աստվածաշունչը, մինչդեռ Քինգի դուստրը, որը ղեկավարում է նրա անվան կենտրոնն Ատլանտայում, համաձայն չէ: Երեքն էլ Քինգի անվան հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմում են, որը կառավարում է նրա ժառանգությունը: 2006-ին Քինգի կնոջ մահից հետո դուստրը հրաժարվել է եղբայրներին տալ մեդալը և Աստվածաշունչը` համարելով, որ դրանք «սուրբ» են և չեն կարող վաճառվել: Եղբայրները վստահեցնում են, որ իրերի վաճառքից ստացված գումարն անհրաժեշտ է հիմնադրամի գործունեությունը պահպանելու համար:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ