Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չորս դպրոցականներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան

Չորս դպրոցականներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան
27.01.2015 | 13:00

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել է Հնդկաստանի դեսպանին և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ շեշտելով տպավորիչ առաջընթացը, որն ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը վերջին տարիներին՝ ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլև տպավորիչ տնտեսական աճ և ռազմական ներուժ: «Ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի և ջերմ մարդկանց երկիր է: Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային ստեղծագործական մրցույթներից մեկը Հայաստանի դպրոցականների համար: Հարյուրավոր հայ աշակերտներ, մեկ ամիս շարունակ առաջնորդվելով «Ես սիրում եմ քեզ, Հնդկաստա՛ն» գաղափարով, իրենց ջերմությունն ու սերը նվիրեցին հնդիկ ժողովրդին՝ նկարների ու շարադրությունների միջոցով: Հուսով եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը կունենա շարունակություն, և մենք կկազմակերպենք նույնպիսի մրցույթ նաև Հնդկաստանում, որտեղ հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ՝ նվիրելով իրենց սերը հայ ժողովրդին»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:
Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծել է, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթը դեսպանատան ամենամեծ նախաձեռնություններից էր.« Այս մրցույթը հայ-հնդկական բարեկամության ամրապնդմանը նվիրված ամենամեծ դիվանագիտական հաղթանակն է»,- իր խոսքում նշել է դեսպանը:
Այնուհետև հայտարարվել է հաղթողների անունները, որոնց մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը և Վիկտորյա Թորոսյանը /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/, ստացել են Հնդկաստան մեկնելու ուղեգրեր:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ