Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կբացվի բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային սարքերի գործարան

Կբացվի բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային սարքերի գործարան
02.05.2015 | 15:05

Մայիսի 4-ին տեղի կունենա «Ուայ-Ի-Էյ Մանյուֆաքչուրինգ» (YEA Manufacturing) բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային սարքերի գործարանի բացման պաշտոնական արարողությունը։

Արտադրական տարածքի նպատակն է բավարարել տեղական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից նախագծված սարքերի արտադրման աճող պահանջարկը:
Գործարանի առկայությունը կխթանի որակյալ աշխատատեղերի ստեղծումը բնակչության բոլոր շերտերի և տարբեր մասնագետների համար:
Տեղական արտադրության առկայությունը նաև կնպաստի Հայաստանի իմիջի ձևավորմանը՝ որպես բարձր տեխնոլոգիական սարքեր և համակարգեր նախագծող ու արտադրող երկիր:

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ