Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հավակնորդների հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է. Լ. Մկրտչյան

Հավակնորդների հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է. Լ. Մկրտչյան
11.05.2016 | 17:05

Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Վստահ եմ, որ քննություններն անցկացվելու են հանգիստ մթնոլորտում: Առավել ևս` ներկաների մեծ մասը պրոֆեսիոնալներ են և տիրապետում են իրենց գործին»,- նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Լրագրողների հետ զրույցում Լևոն Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է հնարավորինս պարզեցնել հավաստագրման քննությունների ընթացակարգը: «Հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է, սակայն այն պետք է իրականացնել աննկատ, առանց քննական ավելորդ իրարանցման: Այդ պատճառով նախատեսվում է մշակել այնպիսի մեխանիզմ, համաձայն որի` այն տնօրենները, ովքեր մեկ անգամ անցել են հավաստագրում, թերևս հրավիրվեն միայն պարզապես զրույցի` կրթության ոլորտի հիմնախնդիրների, դպրոցին հուզող հարցերի շուրջ: Զրույցի ընթացքում պարզ կդառնա, որքանով է տնօրենը գիտակցում իր առաքելությունը, այն կլինի յուրօրինակ որակի հավաստում: Քննող հանձնաժողովի կազմում էլ պետք է անպայման ընդգրկենք հանրապետությունում հարգված մասնագետների: Քննություններին առաջին անգամ մասնակցող հավակնորդների համար էլ պետք է հնարավորինս պարզեցվի թեստային առաջադրանքը: Առհասարակ, հանրակրթության ոլորտում պետք է անել հնարավորը` բյուրոկրատական մոտեցումները վերացնելու համար: Բացի այդ, պետք է վերականգնենք հիմնական դպրոցը, մասնավորապես, կրկին ներմուծենք շարադրությունների, փոխադրությունների, բանավոր քննությունների ձևաչափը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վերոնշյալ բոլոր հարցերը կրթական բարեփոխումների ընդհանուր ծրագրում:
Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում հնարավոր դրամահավաքի խնդիրներին: «Առիթից օգտվելով` ցանկանում եմ կոչ անել ոչ միայն դպրոցների տնօրինությանը, այլ առաջին հերթին բոլոր ծնողներին՝ հաշվի առեք մեր երկրում ստեղծված իրավիճակը. ձեզնից շատերի երեխաները և եղբայրներն այսօր խրամատում են: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բավականին բարդ իրավիճակը, բոլորիս պատասխանատվության զգացումը, ավելի համեստ անցկացնել ձեր ավարտական միջոցառումները: Այս տարի բոլոր միջոցառումները պետական մակարդակով երկրում ավելի համեստ են լինելու: Ոչ ոք չի խլում դրանք շրջանավարտներից, չի ասում մի ուրախացեք, բայց հավաստիացնում եմ, որ ցուցադրական մեծ գումարներ հավաքելը միայն վնասում է միջոցառման իմաստին: Առհասարակ, պետք է փորձել դրամահավաքը դպրոցից դուրս բերել, որպեսզի ծնողների կազմակերպած միջոցառումներին դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները կապ չունենան,»-նշել է Լևոն Մկրտչյանը` պատասխանելուց նաև միասնական քննություններին վերաբերող հարցին:

Ըստ նախարարի` հանրապետության 11 հազար 500 դիմորդներ այս տարի կմասնակցեն ﬕասնական քննությունների: «Ընդունելության քննություններն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Անցյալ տարվա հաﬔմատ դիմորդների թվի ակնհայտ նվազում չկա. 400-500-ով է պակաս: Նույն 11 հազար 500-ի կարգի է դիմորդների թիվը, երևի կավելանան: Հիﬓական այն մտահոգությունը, որ կարող էր կտրուկ անկում լինել, այս տարի չունենք»,- նշել է Լևոն Մկրտչյանը` ընդգծելով, որ 2018 թվականից հետո դիմորդների թվի աճ կնկատվի:


Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2016 թվականի մայիսի 11-ին և 12-ին:
Բանավոր փուլի օրերի մասին կհայտնվի գրավոր փուլից մեկ օր հետո:


2011 թվականից անցկացվել է թվով 12 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 3379, վերապատրաստվել 2945 հավակնորդ: Հավաստագիր է շնորհվել 2638 հավակնորդի, 646 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 95 հավակնորդ: 2016 թվականի առաջին փուլին վերապատրաստվել է 433, հավաստագրման քննություններին դիմել 470 հավակնորդ: Քննությունները հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել 2 խմբով` յուրաքանչյուր խմբում մինչև 50 հավակնորդ:

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ