ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.05.2019 | 00:03

Մարդս Աստծու հավատացյալներին պիտի ասի այսպես. «Լավ է լռեմ, որովհետև բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ մարդկային իմաստություն չկա։ Աստված իմաստություն սովորեցրեց ինձ, և ես խելամուտ եղա սրբերի գիտությանը և ճանաչեցի սրբությունները. ո՞վ ելավ երկինք և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձանքի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ` ի՞նչ է նրա որդու անունը։ Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրյալ են, և նա ինքն է իրենից երկյուղ կրողների վերակացուն։


Առակներ 30. 1-5

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ