Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ում կենդանասերները զբոսանքի են հանել առյուծի ու վագրի 320 կգ-անոց հիբրիդին

ԱՄՆ-ում կենդանասերները զբոսանքի են հանել առյուծի ու վագրի 320 կգ-անոց հիբրիդին
11.06.2019 | 18:27

Ամերիկացիներ Մայք Հոլսթոնն ու Քոդի Անթլը, որ կենդանիների պահպանությամբ ու «զարգացմամբ» են զբաղվում, օրերս զբոսանքի են հանել առյուծի ու վագրի հիբրիդին: Այս մասին գրում է է Daily Mail պարբերականը:

Կենդանասերներն Ապոլոն անունով առյուծ-վագրի հետ զբոսնել են ամերիկյան Միրթլ Բիչ քաղաքում:


«Կենդանու քաշը 320 կգ է, նա արու առյուծի և էգ վագրի հիբրիդ է: Իր չափերով տարբերվում է էգ առյուծի և արու վագրի հիբրիդից, որ սովորաբար ավելի փոքր են լինում,- գրում է պարբերականն ու հավելում,- Հազվագյուտ այս հիբրիդն առաջին անգամ նկատվել է Հնդկաստանում երկու դար առաջ: Աշխարհում, ենթադրվում է, այս հիբրիդի 1000-ից էլ քիչ ներկայացուցիչ կա»:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Ապոլոնն ու նրա 3 եղբայրները, որ ծնվել են 2013-ին, աշխարհում վագրի ու առյուծի առաջին սպիտակ հիբրիդներն են:

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ