ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հալաբյան 41 ա հասցեում գործող ծառայության և ոչ մի հեռախոս չի պատասխանում

Հալաբյան 41 ա հասցեում գործող ծառայության և ոչ մի հեռախոս չի պատասխանում
09.04.2025 | 20:30

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այդպես էլ չսիրեցին ժամանակակից կապի միջոցները:

Անհիշելի ժամանակներից` Հին Հայաստանից սկսած, հարկադիր կատարողները հիմնականում չէին պատասխանում հեռախոսազանգերին: Նոր Հայաստանում խնդիրը համատարած բնույթ է կրում: Հալաբյան 41 ա հասցեի բարձրահարկ շենքում գործող ծառայության և ոչ մի հեռախոս չի պատասխանում:

ԵՐԲԵՔ: ՈՉ ՄԻ ՀԵՌԱԽՈՍ:

Սրանք քաղաքացիներին հասցեագրված գրություններում առնվազն չորս հեռախոսահամար են նշում, իբր կապ հաստատելու համար: Սակայն, եթե հեռախոսազանգերին չեք պատասխանելու, ապա ո՞րն է յուրաքանչյուր գրությունում չորս հեռախոսահամար նշելու իմաստը:

Բացի դրանից` եթե սրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում, ապա ինչու՞ ենք մենք սրանց աշխատավարձ տալիս: Կարծում եմ` սրանք գոնե գիտեն, որ աշխատավարձ են ստանում հարկատուների վճարած հարկերից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ