Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Իրանը հավատարիմ է իր սահմանած աշխարհաքաղաքական կարմիր գծերին

Իրանը հավատարիմ է իր սահմանած աշխարհաքաղաքական կարմիր գծերին
11.05.2025 | 14:00

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով. այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»:

Հիշու՞մ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:

Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում «գետնի վրա»:

Ս.թ. ապրիլին Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի և Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման նախարար Սադաղիի հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու» և Նախիջևանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին:

Դրան զուգահեռ՝ «Ազերէներջի» պետական ընկերության ու թուրքական էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային խաղացող TEİAŞ-ի միջև օպերացիոն համաձայնագիր է կնքվել՝ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման վերաբերյալ: Այս անգամ՝ ոչ միայն Վրաստանի, այլ նաև Նախիջևանի տարածքով:

Սա չափազանց կարևոր ազդակ է Երևանի համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բաքուն, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Արդյո՞ք սա վկայում է «միջանցքի» հարցում Բաքվի որոշակի նահանջի մասին:

Տեսնենք:

Ամեն դեպքում, Իրանը, ինչպես տեսնում ենք, հավատարիմ է իր կողմից սահմանված աշխարհաքաղաքական կարմիր գծերին:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6133

Մեկնաբանություններ