ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Քանի օր է փոթորիկով է անցնում Հայ Առաքելական Եկեղեցու նավը

Քանի օր է փոթորիկով է անցնում Հայ Առաքելական Եկեղեցու նավը
02.06.2025 | 21:45

Քրիստոսի եկեղեցին կհաղթի ու նրա հետ չի պատահի նույնիսկ մի փոքր բան ավելի կամ պակաս նրանից, ինչքան որ արտոնել է եկեղեցու գլուխը՝ Տեր Հիսուս Քրիստոսը։ Հարձակումներն ու փորձությունները միշտ ավելի են անաղարտացրել ու զորացրել Քրիստոսի եկեղեցին։

Սիրելի եղբայրներ ու քույրեր, եթե դուք սիրում եք Հայ Առաքելական Եկեղեցին, իմ կարծիքով լավագույն բանը որ կարող եք անել, ձեր սիրտը Քրիստոսին դարձնելն է, զղջալ ու հրաժարվել մեղքից և Կիրակի առավոտյան Սուրբ Պատարագին մասնակցելն է՝ հավատքով, գիտակցաբար ու սրբազան երկյուղածությամբ։

Խնդրում եմ ձեզ, թախանձագին աղոթեք մեր եկեղեցու համար։

Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, իսկ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, լրումը Նրա (Եփ․ 1։22-25):

Առաջարկում եմ, այս օրերին հաճախ աղոթել մեր եկեղեցու և ազգի համար այս աղոթքը, որը Սրբազան Հայաստան էջից եմ վերցրել։

----

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին: Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում: Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության կոչը հասցնե՛ն մեր ազգի զավակներին: Տե՛ր, Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հիմնեցիր Քո Սուրբ Առաքյալների ու Սուրբ Լուսավորչի միջոցով, շնորհիր անսասան ընթացքով և ուղիղ վարդապետությամբ առաջնորդել իրեն վստահված հոտը դեպի հոգու փրկություն:

Տե՛ր Աստված մե՛ր, հզոր և ամենողորմ, խոնարհաբար խնդրում ենք նաև, Քո բարության ներքո պահի՛ր ու պահպանի՛ր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հոգևոր դասը բոլոր փորձություններից ու չար հանգամանքներից: Իսկ մենք, վստահելով Քեզ՝ մեր միակ Կենդանության Հույսին ու Փրկության Ապավենին, քաջալերվելով Քո խոստումից, թե. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»՝ օրհնում և փառավորում ենք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ