Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հիմա խաղաղությունը դարձել է պատերազմի մասնավոր վիճակ

Հիմա խաղաղությունը դարձել է պատերազմի մասնավոր վիճակ
05.03.2025 | 07:20

Իմ մանկության ու պատանեկության տարիներին խաղաղություն բառը շատ հանգիստ բառ էր, ինչպես՝ օր, տարի, երկինք, բնություն բառերը։ Պատերազմից մինչև խաղաղություն էնքա՜ն միջանկյալ բառ կար, որ կարելի էր մի ամբողջ բառարան լցնել։ Դրանք, ընդհանրապես, տարբեր էջերում էին՝ իրարից շատ հեռու, իսկ Տոլստոյի վեպը պարզապես գեղարվեստական գրականություն էր՝ սիրուն օքսիմորոն։ Մենք պատերազմի արձագանքը տեսնում էինք մեր ծնողների աչքերում, բայց դա հեռավոր էպոսի նման մի բան էր մեր համար՝ իր հերոսներով, առասպելական ճակատամարտերով, չար ու բարիով...

Հիմա պատերազմ ու խաղաղություն բառերի միջև անգամ ստորակետ չկա, անգամ բացատ չկա, միասին են գրվում, միասին էլ՝ արտասանվում։ Հիմա խաղաղությունը դարձել ա պատերազմի մասնավոր վիճակ՝ ռումբերի պայթյունների արանքում մի կերպ տեղավորվող անհանգիստ լռություն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7731

Մեկնաբանություններ