ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Կրթաթոշակներ ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներին ՀՀԿ ԵԿ կողմից

Կրթաթոշակներ ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներին ՀՀԿ ԵԿ կողմից
09.10.2014 | 15:37

Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների:

Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:
«Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի արժանացավ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Սլավիկ Նալբանդյանը, «Աշոտ Նավասարդյան» կրթաթոշակի` Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսանող Գագիկ Բեժանյանը, «Անդրանիկ Մարգարյան» կրթաթոշակի`ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Նարեկ Արշակյանը, «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակի՝ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսանող Գևորգ Խաչատրյանը:
«Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի արժանացած Սլավիկ Նալբանդյանը նշեց, որ շատ հպարտ է հենց Նժդեհի անվան կրթաթոշակը ստանալու համար. «Ես իրոք հպարտ եմ, որ արժանանալու եմ Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակին և փորձելու եմ էլ ավելի լավ սովորել, բարձունքների հասնեմ, որպեսզի արդարացնեմ այս ընտրությունը»:
ՀՀ ԱԺ պատգավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ողջունեց ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներին և շնորհավորեց հաղթողներին: «Տարիներ շարունակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ռազմական բուհերի ուսանողների համար կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ: Այս անվանական կրթաթոշակները կխրախուսեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին և կօգնեն որոշակի խնդիրներ լուծել իրենց ուսումնառության ընթացքում: Մենք ողջունում ենք և խրախուսում ենք հատկապես այն ուսանողներին, ովքեր ընտրել են ռազմական կրթությունը և այն ավելի մրցունակ են դարձնում: Կրթաթոշակի անվանակարգերը պատահական չեն: Դրանք կրում են այն մարդկանց անունները, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր պետության զարգազման ու կայացման գործում: Եվ այս միջոցառումն արդեն դուրս է եկել կուսակցության շրջանակներից»:
Նշենք, որ մրցույթի հաղթողները 1 ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25 000-ական դրամ կրթաթոշակ:
Միջոցառման ավարտին ՀՀԿ անդամատոմսեր հանձնվեցին մի շարք երիտասարդների։

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ