«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայրենիքը դիտարկել իբրև միասնություն մեր սրտերի, իսկ նրա բաժանումը` սրտի ցավ

Հայրենիքը դիտարկել իբրև միասնություն մեր սրտերի, իսկ նրա բաժանումը` սրտի ցավ
09.08.2024 | 13:22

Առավոտյան մեծ դժվարությամբ արթնացա։ Արևը թաքնված էր. մռայլ մի օր էր։ Ամբողջ գիշեր մտածում էի, թե որտեղ է այն զորավոր հավատը, որ սարեր է շարժում, մորեխներ է բերում թշնամուն կասեցնելու համար։ Որտեղ է այն պառավը կամ ծերունին, որ ցույց է տալիս Թուր Կեծակիի և Քուռկիկ Ջալալու տեղը։ Չէ՞ որ մեր հայրենիքը արնաքամ է լինում... Ինչու՞ մենք հասանք այս օրհասական վիճակին։ Ահա մի մեծ հարց, որը չունի ակնթարթային լուծում և կարճ պատասխան։ Կարծես նորից «գլխատվել» են մեր պանծալի մտավորականներն ու զորավարները։ Ակնհայտ է` այս օրին հասել ենք մեր ապիկարության և անպատասխանատվության պատճառով. տգետին գեներալ էինք կարգում, թալանչուն պատգամավոր ընտրում, ավազակին իշխանավոր ու դիվանագետ կարգում, սրբազան անտառները վառելիք ու մանրահատակ դարձնում, խոնարհված վանքերն ու բերդերը անտերության մատնում, փողոցային բարքեր ներդնում կրթության ու արդարադատության համակարգերում, վերջապես, մեր իսկ տարած հաղթանակը արհամարհում և բռնագաղթվածներին ու սպանվածներին անտեսում։ Ահա թե ինչու դղյակներն ավելանում էին` դիրքերը ամրացնելու փոխարեն, գումարներն աննպատակ վատնվում, իսկ ազատագրված տարածքները չէին վերաբնակեցվում։ Տնտեսության ողջ առանցքային հիմքերը օտարված և բարձիթողի վիճակում են, կիսաքանդ ճանապարհները համարում ենք միջազգային երթուղիներ, խարխլված երկաթգիծը` կապի միջոց... Ինչպես չասենք` խելքի եկ, հայ ժողովուրդ։ Մշակույթին անհաղորդներին իշխանավոր կարգեցինք ազգին, այդ պատճառով էլ չունեցանք իրական ու անկախ արտաքին քաղաքականություն և, վախենալով կիրառել մեր ինքնիշխանությունը, ամբողջ ուժով արհամարհեցինք միջազգային փաստաթղթերը։ Մեր թանկ հաղթանակը և մեզ ընձեռված այդ հնարավորություններն այդպես էլ չօգտագործեցինք ի նպաստ մեր պետականության ու ազգի, մնացինք կցորդի ու կամակատարի վիճակում։ Դեռ լավ է, որ կանք ու դեռ ելքեր ենք փնտրում։ Ուրեմն այն մարդիկ, որոնց սիրտը ցավում է հայրենիքին հասցված վերքերից, այլևս չեն կարող անտարբեր մնալ. մեզ ակնհայտորեն նորանոր վտանգներ ու փորձություններ են սպասվում։ Ուստի այլևս անխուսափելի է իրական հավաքական ուժ դառնալու պահանջը և Հոգևոր Հայաստանի կառուցումը իր սրբազան օրենքների ու մեր հավաքական ինքնության չափորոշիչների հիմքի վրա։ Հավատացեք, այն կդառնա անխորտակելի պատվար, որից կարող է արտապատկերվել հայկական ազգային հզոր պետության տեսլականը և նրա գործադրման իրական համակարգը։ Եթե իսկապես ցանկություն ունեք միանալու այդ ուժին, ճանապարհը բաց է։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 6143

Մեկնաբանություններ