ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կիսում ենք բարեկամ ժողովուրդների ցավը

Կիսում ենք բարեկամ ժողովուրդների ցավը
27.04.2025 | 17:06

Զարմանալի զուգադիպությամբ՝ այս օրերին ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի երկու մերձավոր բարեկամ և դաշնակից երկրներում` Իրանում և Հնդկաստանում (Բհարատ). Բանդար Աբբասում պայթյունը և ահաբեկչական հարձակումը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանում, որտեղ Բայսարան հովտում զինված գրոհայինները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի հետ կապված «Աֆղանական դիմադրության ճակատ» խմբավորումը։

Ցավում ենք և կիսում բարեկամ ժողովուրդների ցավը, մաղթում տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի ընտանիքներին` համբերություն և մխիթարություն։

Հայ ժողովուրդը անցել է ողբերգությունների հսկա շղթայով և այդ ընթացքում զգացել բարեկամների նեցուկը։ Հատկապես 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո Իրանը և Հնդկաստանն առաջինն էին, որ կանգնեցին հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում և օգնության ձեռք մեկնեցին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2764

Մեկնաբանություններ