ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Իսկական գտածո Հայաստանի թշնամիների համար

Իսկական գտածո Հայաստանի թշնամիների համար
12.05.2025 | 15:26

Լուսանկարներում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի (ՀՀ ներքին գործերի նախարարություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է` ՕՎԻՐ-ը: Նկարում պատկերված է ծառայության սերվերը սնուցող էլեկտրական կաբելը: Փաստորեն, մենք հարկեր ենք վճարում այսօրինակ «աշխատանքի» համար: Դա էլ մի կողմ:

Կաբելը կախված է հանրամատչելի տեղում: Այն կարող է խոչընդոտ հանդիսանալ 1.80 մետր հասակ կամ ծավալուն սանրվածք ունեցող յուրաքանչյուր անձի: Բացի դրանից` ՕՎԻՐ-ի սերվերի կախված կաբելը իսկական գտածո է Հայաստանի թշնամիների համար:

Ցավոք, այս կաբելն ինձ օրվա Հայաստանն է հիշեցնում:

Եվ, քանի որ խոսք եղավ հիշողության մասին, հիշեցի, որ 2024 թվականի նոյեմբերից ՕՎԻՐ-ի հերթագրման տերմինալը չի աշխատում:

Չգիտեմ` չորո՞վ, թե՞ գժականով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ