«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Աղմուկի մեջ չլսեցիք, չնկատեցիք բողոքի բովանդակությունը. «Հային ճանաչելով՝ թուրքին սիրում եմ»

Աղմուկի մեջ չլսեցիք, չնկատեցիք բողոքի բովանդակությունը. «Հային ճանաչելով՝ թուրքին սիրում եմ»
17.05.2025 | 17:33

Սա էի ասում, որ աղմուկի մեջ չլսեցիք, չնկատեցիք բողոքի բովանդակությունը։

ՈՒ բուլինգի դեմ ակտիվ պայքարողները լծվեցին էս էրեխեքին բուլինգի ենթարկելուն։

Ասում ա՝ «լավ եմ արել, ասել եմ, բայց չեմ ասել»։

Էս կնոջը առնվազն հայաստանյան 3 դպրոցից վռնդել են, որից մեկից՝ արցախցի ուսուցչուհու վրա հարձակվելու համար։

Էս կնոջը ողջ կրթական գերասչությունները տարիներ շարունակ լա՜վ ճանաչում են որպես խնդրահարույց ու անառողջ հայացքների տեր մարդու ու այդքանով հանդերձ դեմը չեն առել, կպցրել են ուսուցչական անձնակազմի, էրեխեքի ջանին, ու դեռ երես ունեն, մի բան էլ ԿԳՄՍ-ներով մեղադրում են դպրոցին ու ուսուցիչներին։

Բա դո՞ւք ուր էիք, որ սա տարբեր դպրոցներից դուրս վռնդվելուց հետո, էլի դպրոց ա մտնում, սերունդ կրթում։ Նորից եմ ասում՝ շա՜տ լավ իմանալով ինքն ով է, թույլ են տվել մտնի դպրոց ու դասավանդի։

Պարզ ա, որ անդրեասյան ժաննան, ով նժդեհին ֆաշիստ ա համարում, մեծ սիրով իր էրեխեքին կտանի սրա մոտ սովորելու, բայց էն էրեխեն, ով չի ուզում նման ուսուցիչ ունենալ, դառնում է թիրախ՝ օրվա իշխանությունների կողմից։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ.

2018-ին էլ նույն կերպ կռիվ էինք տալիս դեգերատներին բերելու դեմ։

Էլի չէին լսում, ու էլի սրբացնում էին։

Վերջում գլխներին տվեցին։

Հիմա նայեք նույնը չանեք, սրան ԿԳՄՍ նախարար չսարքեք. դասարաններում աթաթուրքի նկարը կախել կտա։

Տեսանյութը`

https://www.facebook.com/watch?v=735834598971524

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ