Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Երբ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական հավատքին՝ դա արդեն քաղաքականություն չէ, դա ողբերգություն է

Երբ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական հավատքին՝ դա արդեն քաղաքականություն չէ, դա ողբերգություն է
03.06.2025 | 15:17

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ենթակայության տակ չգտնվողներին ներկայացնել որպես «պետական անվտանգության սպառնալիք»։ Արցախի պետական ինստիտուտներից հետո թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին։ Այո, եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր սյունը, մեր ինքնության վերջին ամրոցը։ Երբ իշխանությունը սկսում է պայքարել եկեղեցու դեմ , ներկայացնելով այն հոգևոր կամ պետական սպառնալիք՝ դա արդեն հոգևոր աղետ է։ Փաշինյանը խնդիր չունի կոռուպցիայի, բռնության, աղքատության դեմ, բայց ունի խնդիր եկեղեցու, լեզվի, պատմության, արժեհամակարգի հետ։ Սա հակապետական չէ՞։ Երբ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական հավատքին՝ դա արդեն քաղաքականություն չէ, դա ողբերգություն է։ Եկեղեցին մնում է այն սրբությունը, որն իշխանությունը չի կարող գնել, վախեցնել կամ օգտագործել։ Եվ հենց այդ պատճառով էլ փորձում է ջախջախել։ Բայց եկեղեցին ապրելու է՝ նաև դրանից հետո։ Որովհետեւ ոչ մի իշխանություն հավերժ չէ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ