Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Իրենց երազների քաղաքը փոքրիկները պատկերեցին նկարների միջոցով

Իրենց երազների քաղաքը փոքրիկները պատկերեցին  նկարների միջոցով
01.06.2012 | 09:56

Կասկադում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակում հունիսի 4-ից կտեղակայվեն «ցանկությունների պատեր», ուր մայրաքաղաքի բնակիչները կարող են արտահայտել իրենց կարծիքներն ու առաջարկությունները Երևանի արտաքին ձևավորման մասին:
Ծրագիրը մեկնարկեց հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում` Երևանի քաղաքապետարանի և «Ամերիաբանկի» նախաձեռնությամբ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն տրվեց առաջինը արտահայտել Երևանը բարետես դարձնելու իրենց ցանկությունները: Իրենց երազների քաղաքը փոքրիկները պատկերեցին նկարների միջոցով:
Ծրագիրը կավարտվի հունիսի 15-ին:
Առավել ուշագրավ ու տպավորիչ ցանկությունները կիրագործվեն «Ամերիաբանկի» ֆինանսավորմամբ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ