Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ն հո հայհոյանք չէ

ՀՀԿ-ն հո հայհոյանք չէ
01.04.2014 | 15:45

Ապրիլի 28-ից 30-ը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Այս մասին քառյակի հերթական դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հանրապետության մարզերում նաև նախատեսել են իրազեկման հանրահավաքներ: Դաշնակցականը շեշտեց, որ ծրագիրը կազմակերպելու համար արդեն ստեղծվել է երկու հանձնախումբ:

Արմեն Ռուստամյանի պնդմամբ, կառավարության անվստահության հարցով պայմանավորված հանրահավաքների նպատակը հասարակության համախմբումն է:
Ապրիլի 28-ից հետո ցանկացած ելքի պարագայում, ըստ պատգամավորի, քառյակը ոչ մի պայմանավորվածություն չունի:
«Դրանից հետո մենք դեռ որևէ համաձայնություն չունենք։ Ըստ ստեղծված իրավիճակի՝ մենք հետևություն կանենք ու դրա հիման վրա կորոշենք անելիքները»,-նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ քառյակը բացի առկա համաձայնություններից, ազատ է՝ իրականացնելու իրենց միջոցառումները:
Հարցին, թե կո՞ղմ են, որ հաջորդ կառավարության վարչապետը ևս ՀՀԿ-ական լինի, Ռուստամյանը նկատեց. «ՀՀԿ-ն հո հայհոյանք չէ»: Եվ վստահեցրեց, որ անձերի խնդիր չկա, իրենց ծրագրի իրականացումն է պարտադիր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ