Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հովիկ Աբրահամյանը չպիտի ամաչի, որ բանվոր է եղել

Հովիկ Աբրահամյանը չպիտի ամաչի, որ բանվոր է եղել
15.04.2014 | 16:16

«Ո՞վ է եղել այն մարդը, որ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է գրել նման CV: Հենց հիմա այդ մարդուն պիտի շպրտի դուրս և բերի մի մարդու, որ իրեն խորհուրդ կտա, որ չի կարող մի մարդու կենսագրությունը, որը վարչապետ է, սկսել 32 տարեկանից: Ոչ մի ամոթ բան չկա, որ նա եղել է բանվոր: Դա շկոլա է: Ոչ մեկ չպետք է ամաչի: Դա ընդամենը տհաս փիառչիկների արդյունք է»,- այսօր հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Հովիկ Աբրահամյանի նշանակման առնչությամբ ՀԱԿ հայտարարությանն էլ անդրադառնալով՝ քաղտեխնոլոգը նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց, քանի որ քառյակից ուժեր խաղեր են տվել»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ քառյակի հիմնական խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: Այս հայտարարությանն արձագանքել էր Հովիկ Աբրահամյանը, որի առնչությամբ Կարեն Քոչարյանը հեգնեց. «Իսկ այդ կարծիքի հետ իր խնամին` Գագիկ Ծառուկյանը, համաձա՞յն է»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ