Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Պապը ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին

Պապը ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին
06.06.2014 | 16:06

Երեկ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսին: Երկու քահանայապետերը առանձնազրույցից հետո միմյանց են ներկայացրել պատվիրակությունների անդամներին, ապա նվերներ են փոխանակել, ինչին հաջորդել է էկումենիկ աղոթք: Հռոմի պապը անդրադարձել է մեկ ամիս առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ իր հանդիպմանը՝ գոհունակություն հայտնելով երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների կապակցությամբ, ապա ընդգծել է Արամ Առաջին կաթողիկոսի կարևոր դերակատությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում, նրա ներդրումը կաթոլիկ և արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև երկխոսության հանձնախմբի աշխատանքներում: Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հայ ժողովուրդը «դարերի ընթացքում ստիպված դարձել է պանդուխտ ժողովուրդ՝ կրելով հալածանք և մարտիրոսություն, որոնք խոր վերքեր առաջացրին համայն հայ ազգի սրտում»: «Այդ վերքերը պետք է դիտարկենք և մեծարենք որպես նույնինքը Քրիստոսի մարմնի վերքերը»,- հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ