Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Դուել»` աշակերտների միջև

«Դուել»` աշակերտների միջև
08.12.2014 | 16:42

Հայաստանում և Արցախում կրթության ոլորտի զարգացումը, հատկապես՝ հանրակրթական դպրոցներում աշակերտների ակտիվության և ներգրավվածության աճը, մշտապես եղել և մնում է «Dasaran.am» կրթական ծրագրի ուշադրության կենտրոնում: «Dasaran.am»-ն իր նախաձեռնած բազմաթիվ ու բազմատեսակ միջոցառումներով, հետաքրքիր մրցույթներով և յուրօրինակ նախագծերով շարունակում է նպաստել կրթություն-ժամանակակից տեխնոլոգիա-աշակերտ գաղափարական կառույցի ներդաշնակեցմանը:
«Dasaran.am»-ի ավանդական, սակայն նոր երանգավորում ունեցող նախաձեռնության՝ «Դուել» ինտելեկտուալ խաղի միջոցով աշակերտները «մենամարտում են» պատմության, աշխարհագրության, գրականության, մաթեմատիկայի և մյուս ոլորտներում: Դպրոցում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներն արժանանում են վաստակած պարգևների, որոնք անակնկալ այցով տեղ է հասցնում «Dasaran.am»-ի թիմը:
Այսպես, իր այս նախաձեռնության շրջանակներում «Dasaran.am»-ի թիմն անակնկալ այց կատարեց Հրազդանի թիվ 10, Վաղարշապատի թիվ 2 և Արտաշատի ավագ, ինչպես նաև Աբովյանի թիվ 7, Երևանի թիվ 56, 51, 121, 162, 171 և թիվ 11 հիմնական դպրոցներ՝ ընդհանուր առմամբ հանրակրթական տասը դպրոց:
«Dasaran.am»-ցիներն իրենց այցերի ընթացքում չմոռացան նաև նշված դպրոցների մյուս աշակերտներին՝ նրանց սովորական օրը տոնականի վերածելով «Դուել» խաղի արտացանցային (“off-line”) տարբերակի միջոցով: Այդ բոլոր դպրոցներում աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին հնչեցվող նորանոր հարցերին և խաղի ավարտին նրանցից առավել ակտիվներն արժանանում էին խրախուսական նվերների:
«Dasaran.am»-ի թիմի այցերին ուղղված դրական և ջերմ արձագանքները կրկին հավաստում են, որ այս նախաձեռնությունը լիարժեքորեն ծառայել է իր նպատակին: «Անակնկալ կերպով ներս մտնելով դասարան և հայտարարելով հաղթող աշակերտի անունը՝ «Dasaran.am»-ի թիմը ոչ միայն արժանի պարգևն է մատուցում առավել շնորհալի աշակերտին, այլև ազդակ դառնում դասընկերների միջև դեպի կատարելության տանող առողջ մրցակցության առաջացման համար»,-նշեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

Դիտվել է՝ 3224

Մեկնաբանություններ