Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԵՊԼՀ-ում որոշեցին լավագույններին

ԵՊԼՀ-ում որոշեցին լավագույններին
12.12.2014 | 12:21

Դեկտեմբերի 12-ին հրավիրված տոնական միջոցառման ընթացքում պարզ դարձավ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) 2014թ. լավագույն ուսանողը։ Նա Հայկանուշ Բաժումյանն է։

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին նաև ԵՊԼՀ 6 լավագույն և 15 ամենաակտիվ ուսանողները: Ամփոփվեցին «ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «ԵՊԼՀ ՈՒԽ լավագույն հանձնաժողով» մրցույթների արդյունքները:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նրանց և բուհի բոլոր ուսանողներին միշտ բարձր պահել բրյուսովականների պատիվը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ հիմնադրամը երբևիցե ջանք, եռանդ և միջոց չի խնայել, որպեսզի քաջալերի, աջակցի գիտելիքը կրող ուսանողին։
Բուհի ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանն էլ նշեց, որ ավանդական այս միջոցառման ժամանակ փորձում են արժևորել և գնահատել լավագույններին։ Իսկ լավագյուն ուսանողին ընտրել է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում են եղել ֆակուլտետների դեկաններ, ֆակուլտետային ուսանողական խորհուրդները, ՈՒԽ նախագահը, ուսումնական գծով պրոռեկտորը։ Ընտրության հարցում հաշվի են առել ուսանողի առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը։
Երեկույթն ուղեկցվեց գեղեցիկ համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես եկան ԵՊԼՀ շնորհաշատ սովորողներն ու հայտնի հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ