Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               

Հովիկ Աբրահամյանին ժամանակ է տրվել

Հովիկ Աբրահամյանին ժամանակ է տրվել
17.03.2015 | 00:12

Հայաստանի տնտեսական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Ո՛չ աղքատության մակարդակը, ո՛չ արտագաղթի տեմպերն են նվազում, ո՛չ սոցիալական վիճակն է բարելավվում, ո՛չ աշխատատեղեր են ստեղծվում, ո՛չ բիզնես-միջավայրն է գրավիչ դառնում։ Ռուսաստանից եկող տրանսֆերտների կտրուկ նվազումն էլ հատկապես մարզերի բնակիչների համար աղետ է դարձել: Ներքին ռեսուրսների հաշվին գործադիրը չկարողանալով իրավիճակը շտկել, ձեռքը «փրփուրներին» է գցել: Այս փուլում կառավարությունն իր ղեկավարով բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով արտերկրից փորձում է գումարներ բերել ու որոշակիորեն աշխուժացնել տնտեսական վիճակը:
Հովիկ Աբրահամյանը «ձեռուոտ» է ընկել, քանի որ երկրի ղեկավարը նրան խիստ հրահանգել ու ժամանակ է տվել տնտեսական վիճակին ինչ-որ չափով դրական տեմպ հաղորդելու համար: Վարչապետն էլ, քանի որ չի կարող սեփական «բոստանում» քար գցել, հայրենի գործարարներից բան պոկել, դիմել է դրսի օգնությանը: Թե նրա համոզելու կարողությունը արտերկրում որքան կգնահատվի, կերևա առաջիկա զարգացումներից ու տնտեսության վիճակի հնարավոր փոփոխությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ