Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կապակցությամբ և կոչ արել թուլացնել լարվածությունը:
«Ոչ զինված հակամարտությունը, ոչ էլ ստատուս քվոն չի կարող լինել լուծում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմետ Դավութօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսային զրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորումը:
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...