Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Ադրբեջանը բանակցային գործընթացում իր հստակ նպատակին չի հասնում»

«Ադրբեջանը բանակցային գործընթացում իր հստակ նպատակին չի հասնում»
05.04.2016 | 00:36

ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ կոչ է արվում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Վերջին տարիներին մշտապես նույն կոչով ենք դիմում դրսի կառույցներին, սակայն ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվում: Ինչո՞ւ ենք այս անգամ ևս նրանց արձագանքի վրա հույսներս դրել:
-Ի՞նչ է նշանակում «հույսներս դրել»։ Եթե մենք մեր ձեռքերը ծալած նստենք ու տեսնենք, թե ինչ են նրանք հայտարարում, Ձեր ասածը կհասկանամ: Այն, ինչ պետք է արվի, արվում է: Փառք Աստծո, կա հանրային այսպիսի համախմբում, ինչ վերաբերում է միջազգային հանրության արդարացի գնահատականներին, չակնկալե՞նք արդարացի արձագանք:
-Ակնկալենք, բայց խնդիրն այն է, որ այդ արձագանքն արդարացի չէ, քանի որ մշտապես հավասարության նշան է դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև:
-Եթե մեր հույսը լիներ միայն դրանով բան փոխելը, այլ հարց է: Բայց մեր հույսը դրա վրա չէ: Ասել՝ դուք չկաք, մենք ապրում ենք այլ մոլորակում և ձեր արձագանքների նկատմամբ անտարբեր ենք, նորմա՞լ կլիներ: Իհարկե, ոչ:
-Իսկ հայկական կողմը արտաքին քաղաքականության հարթակներում որևէ ձևով նախաձեռնողականություն չպե՞տք է ցուցաբերի:
-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է, օրինակ, Հայաստանը պարտադրում ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին: Դուք այդ պարտադրանքն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Խոսքը «թուր-թվանքով» պարտադրելու մասին չէ, այլ դիվանագիտական ճիշտ քայլերի:
-Վարվում է արտաքին քաղաքականություն, որը պարզունակ գնահատականների ներքո չէ:
-Իսկ ինչպիսի՞ գնահատականների ներքո է, երբ մշտապես հավասարության նշան է դրվում ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև:
-Հավասարության նշան է դրվում շատ պարզ պատճառով՝ միջնորդները կարող են կանգնել այնպիսի հարցի առաջ, կարող է ստեղծվել այնպիսի վիճակ, որ նրանց հետ աշխատանքի հնարավորությունը մշտապես փակվի:
-Դրան զուգահեռ Ադրբեջանը մշտապես արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, նախազգուշացումները:
-Այդ ո՞նց տեսաք, որ արհամարհում է:
-Դուք ծանոթ չե՞ք Մինսկի խմբի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքին:
-Ադրբեջանը բանակցային գործընթացում իր հստակ նպատակին չի հասնում: Այստեղից են գալիս նրա վրդովված կեցվածքը, պահվածքը, ապակառուցողականությունը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ