Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՊԼՀ-ում ընտրեցին լավագույն և ամենաակտիվ ուսանողներին. նորամուծություններ մրցույթում

ԵՊԼՀ-ում ընտրեցին լավագույն և ամենաակտիվ ուսանողներին. նորամուծություններ մրցույթում
20.12.2016 | 11:22

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն ուսանողը Գոհար Մնացականյանն է, իսկ ամենաակտիվ ուսանողի տիտղոսն այս տարի կկրի Ժենյա Տեր-Վարդանյանը:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանն ամփոփվեցին նաև «ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ 2016», «ԵՊԼՀ ՈՒԽ լավագույն հանձնաժողով 2016» մրցույթները:


Այս տարի առաջին անգամ բուհն ընտրեց նաև ամենաակտիվ դասախոսին: Միջոցառման երկրորդ հատվածում իրենց ուսանողական գրքույկները ստացան բուհի առաջին կուրսեցիները:
Տեղեկացնենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպել են ՀԵՀ-ը և բուհի ուսանողական խորհուրդը:
«ԵՊԼՀ լավագույն ուսանող 2016» մրցանակաբաշխության ժամանակ լավագույններին ընտրության ընթացքում առաջնային չափանիշներն են ուսանողի առաջադիմությունը, կատարած հետազոտական աշխատանքը և հասարակական ակտիվությունը:
Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը, շնորհավորելով լավագույններին, ցանկացավ, որ աստղերին հասնելու ճանապարհը նրանք անցնեն առանց տանջանքների՝ հակառակ հին հռոմեացիներ ասույթի:


Մինչ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողների պարգևատրումը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խոնարհումի և շնորհակալության խոսք հղեց բոլոր այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքով, սխրանքներով ապահովեցին մեր երկրի խաղաղությունը, օլիմպիական չեմպիոններին և ընդհանրապես այն բոլոր երիտասարդներին, ովքեր կարողանում են մեր երկրի պատիվը բարձր պահել: Այնուհետև հավաստիացրեց. «Լավագույն ուսանողը միայն լավ սովորող ուսանողը չէ, միայն գիտությամբ զբաղվող ուսանողը չէ, այլև հասարակական ակտիվություն ունեցող ուսանողն է: Դուք սովորում եք ձեզ համար, գիտությամբ եք զբաղվում ձեզ համար, միայն հասարակական աշխատանքն է, որ իրականացնում եք շրջապատող մարդկանց համար: Երբեք չթերագնահատեք ձեր այդ աշխատանքը: Այն մարդիկ, որոնք ունենալով գիտելիքներ ու նվաճումներ, կարողանում են նաև հասարակական աշխատանքով առանձնանալ, իրենք, իրոք, լավագույնն են:


Կարեն Ավագյանը փաստեց, թե տարբեր բուհերում «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն իրականացվում է տարբեր ձևաչափով, բայց սկզբունքը մեկն է՝ խրախուսել լավ սովորող, ակտիվ և գիտությամբ զբաղվող ուսանողներին:

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ