Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հովիկ Աբրահամյանը՝ «կամո՞ւրջ»

Հովիկ Աբրահամյանը՝ «կամո՞ւրջ»
31.01.2017 | 00:09

Այս օրերին նախընտրական Հայաստանի օրակարգում երկու հարց է շրջանառվում` որտե՞ղ կհանգրվանի ՀՀԿ-ից «պոկված» Հովիկ Աբրահամյանը, և ընդդիմությունում լայն համախմբում կլինի՞, թե՞ ոչ։ Բնականաբար, առաջին հարցն ավելի շատ է արծարծվում մամուլում և սոցցանցերում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է նրան սպասում, որ թևում է լինելու։ Շատերը պնդում են, թե նախկին վարչապետը, այնուամենայնիվ, կանգնելու է խնամու՝ Գագիկ Ծառուկյանի կողքին, բայց մեր տեղեկություններով, նա կանգնելու է ողջ ընդդիմադիր դաշտի «թիկունքին»։


Նույն տեղեկության համաձայն, Հովիկ Աբրահամյանը բավական սերտ հարաբերությունների մեջ է Սեյրան Օհանյանի թիմի անդամների հետ և եթե ոչ հրապարակավ, ապա ստվերային մեծ աջակցություն է ցուցաբերելու նրանց։ Ավելին. եթե նա նույնիսկ «Ծառուկյան» դաշինքի կողքին կանգնի, չի կտրելու կապերը Սեյրան Օհանյանի թիմի հետ։ Նույն աղբյուրի պնդմամբ, Հովիկ Աբրահամյանը կարող է նաև այս երկու դաշինքները միավորող «կամրջի» դեր ստանձնել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ