Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ելքը» «թավշե հեղափոխականներից» գործողության ծրագիր է ուզում

«Ելքը» «թավշե հեղափոխականներից» գործողության ծրագիր է ուզում
30.06.2017 | 01:05

Ամռան տոթը մեզ քիչ էր, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն էլ որոշեց «թավշե հեղափոխություն» անել, բոլորին մի դրոշի տակ համախմբել: Արդեն քանի տարի է՝ ընդդիմադիրները տարբեր որակումներով հեղափոխություն են անում, իսկ ՀՀԿ-ն ընտրություններում ավելի շատ ձայներ է հավաքում ու մնում իշխանություն: Այդուհանդերձ, ընդդիմադիր «Ելքը» պատրա՞ստ է միանալու «թավշե հեղափոխականներին»: «Իրատեսի» այս հարցին ի պատասխան իր դիտարկումները ներկայացրեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ:


-Ի՞նչ ասել է «թավշե հեղափոխություն»:
-Ընդհանրապես, պայքարի յուրաքանչյուր տեսակ ընդունելի է: Եթե նրանք ունեն քայլերի հաջորդականություն, պետք է ներկայացնեն, որ հասկանանք, թե ինչ հեղափոխության մասին է խոսքը: Գուցե իրենց պատկերացումներով տարբերվե՞ն:
-Հնարավո՞ր է հեղափոխությամբ ինչ-որ բան փոխել երկրում:
-Կարծում եմ` այն պատկերը, որ ընտրություններին ունեցանք, պետք է անպայման հաշվի առնել նախքան որևէ հեղափոխության մասին խոսելը: Հուսով եմ, նրանք դա հաշվի են առել, իսկ թե ինչ են նախատեսել, չեմ կարող ասել: Կարծում եմ՝ իրատես պետք է լինել: Եթե մենք համարեինք դա ճիշտ տարբերակ, կքննարկեինք ու կհայտարարեինք այդ մասին:
-Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի կողմնակից է, «Ելքը» ինչ-որ պահի կմիանա՞ «հեղափոխականներին»:
-Դրա համար եմ ասում, որ նախ պետք է հասկանալ, թե այդ հեղափոխություն ասվածն ինչ գործողություններ է ենթադրում: Գաղափարը կարող է նույնը լինել, բայց գործողությունները՝ տարբեր: Արդյոք կա՞ պատկերացում, թե ինչ կարգի, ձևի հեղափոխություն է լինելու, քայլերի ինչպիսի հաջորդականություն է նախատեսվում: Կա՞ գործողությունների պլան, ի վերջո: Օդում միանալ «թավշե հեղափոխությանը» ինձ համար նույնն է, թե գոյություն չունեցող երևույթին միանալ: Պետք է միանալ գործողությունների պլանին:
-«Ժառանգության» ղեկավարի հայտարարած «թավշե հեղափոխությունը» չունի՞ հստակ ռազմավարություն:
-Եթե կա ռազմավարություն, ես անտեղյակ եմ, կամ գուցե այդպիսի բան ընդհանրապես չկա, որևէ մեկին այն չի ներկայացվել: Այդ հարցը մենք անգամ չենք քննարկել, քանի որ բովանդակային առաջարկ, ըստ էության, չկա:
-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ մեզանում տարբեր որակումներով հեղափոխությունները չեն կայանում:
-Իրատեսության խնդիր կա: Պիտի հաշվի առնել քսանհինգ տարվա փորձը, ինչ է այն մեզ հուշում: Հուսամ՝ մեր ընդդիմադիր գործընկերները հաշվի են նստում այս իրողությունների հետ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 14864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ