Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դրանից ավելի ինչ անեինք, հայհոյեի՞նք»

«Դրանից ավելի ինչ անեինք, հայհոյեի՞նք»
10.11.2017 | 10:02

Ռուս հասարակական գործիչ, քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն օրերս անդրադարձել է այնպիսի թեմայի, որը Հայաստանում խիստ բացասական արձագանք է ունեցել: Նա, նախ, կարծիք է հայտնել, թե Հայաստանը կարծես գնում է ՈՒկրաինայի ճանապարհով, ապա խոսել Նժդեհից ու Դրաստամատ Կանայանից: «Հայաստանում հերոսացվում են Գարեգին Նժդեհը և Դրաստամատ Կանայանը, որոնք մի քանի անգամ պայքարել են Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կարգերի դեմ: Իսկ Նժդեհը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ»,- նշել է հայոց պատմությունը սեփական ճաշակով վերաձևած Մարկովը` անգամ սպառնալով Հայաստանի իշխանություններին, որ հանեն Նժդեհի արձանը, հակառակ դեպքում ցեղասպանության վտանգի դեպքում չդիմեն Ռուսաստանի աջակցությանը: Այսպիսի ցինիկ հայտարարություններին խիստ քննադատաբար են մոտենում նաև հայ այնպիսի գործիչներ, որոնք ռուսական կողմնորոշում ունեն: «Իրատեսը» այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:
-Նախ` դա բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Երկրորդ` ոչ մեկը բարոյական իրավունք չունի մեր ազգային հերոսի սխրանքը, որը ժամանակին փրկել է Զանգեզուրը թուրք-ազերիական յաթաղանից, կասկածանքի տակ դնելու: Ավելին, դեռ դասեր տալ ՀՀ իշխանություններին, ժողովրդին, թե ինչպես վերաբերվել սեփական հերոսներին:
-Ի՞նչ եք կարծում, սա ՌԴ-ում տիրող ընդհանու՞ր տեսակետ է:
-Ոչ, դա չի կարող ընդհանուր տեսակետ լինել: ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան էլ անդրադարձել է այս թեմային և հստակ ընդգծել, որ դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և ոչ մեկը դրան միջամտելու իրավունք չունի:
-Հայկական կողմը պաշտոնական մակարդակով պատշաճ պատասխան տվե՞ց այս հայտարարությանը:
-Եթե հանրապետության նախագահի մակարդակով ամենակոշտ գնահատականն է տրվում այդ երևույթին, այն էլ Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավարի և անդամների անմիջական ներկայությամբ, դրանից ավելի ինչ անեինք, հայհոյեի՞նք:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ